Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Իշխանությունն ապավինում է պրիմիտիվ ազգայնականությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ մշակույթի հանձնաժողովի անդամ Արա Նեդոլյանը
– Նոյեմբերի 22-ին լրացավ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի տարեդարձը: Այս տարի աննախընթաց ոգևորությամբ ենք կարծես հիշում ԱՄՆ նախագահին: Ըստ Ձեզ, ինչի՞ հետ է դա կապված: Ե՞րբ են սովորաբար ժողովուրդները հիշում անցավորներին:
– Իհարկե, նոր տոն հիմնադրելուն դեմ եմ, հայկական, այսպես կոչված, «տոները» առանձին տխուր պատմություն են, բայց Վիլսոնի ծրագրի վերաբերյալ դրական հիշողություններ ունեմ երկու պատճառով. ա) այն հիմնված է գիտական, կոնկրետ՝ տնտեսագիտական և աշխարհագրական ռացիոնալ հիմքերի վրա, ըստ որոնց՝ եթե հռչակվում և միջազգայնորեն ճանաչվում է նոր պետություն, ապա այն պետք է ունենա տնտեսական և կոմունիկացիոն կենսունակություն ապահովող տարածքային կոնֆիգուրացիա, մասնավորապես՝ ծով, նավահանգիստ, և պաշտպանության ու կոմունիկացիայի տեսակետից ռացիոնալ չափի ու դիրքի տարածք. բ) Վիլսոնը պատկերացնում էր միջազգային, մասնավորապես ամերիկյան երաշխիքներ այդ նորաստեղծ պետությունների համար, այսինքն՝ նախատեսում էր միջազգային հանրության պատասխանատվության ու ակտիվության այնպիսի մակարդակ, որը, ցավոք, չի նախատեսվում այսօրվա ՄԱԿ-ով, այլ միջազգային կառույցներով, ինչպես նաև ԱՄՆ-ով: Գիտենք, որ, ցավոք, Վիլսոնը իր ժամանակից առաջ էր ընկել. աշխարհի ռացիոնալ պլանավորումը, դրա համար անհրաժեշտ համամարդկային ազդեցիկ կառույցների ստեղծումը մինչև հիմա էլ չիրականացան, մնում են ապագայի, իմ կարծիքով, ցանկալի մի բան: Այլ բան, որ այսօր, կարծես թե, չկա պետությունների միջև անմիջական տարածքային խոշոր փոփոխություններ կատարելու հնարավորություն, ուրեմն վիլսոնյան նախագծի տնտեսական, կոմունիկացիոն նպատակներին հարկավոր է հասնել այլ միջոցներով` ստանալով նավահանգիստներից և այլ կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն բանակցային միջոցներով, և միևնույն ժամանակ՝ ձգտելով վերականգնել հայերի բնակության իրավունքը Արևմտյան Հայաստանում ու հասնել այդ տարածքների սիմվոլիկ ճանաչմանը Թուրքիայի և միջազգային հանրության կողմից` իբրև ինչ-որ հատուկ կարգավիճակով տարածքներ: Միևնույն ժամանակ, կարծում եմ, մարդկության և ամեն մարդու, այդ թվում` հայ մարդու համար շահեկան կլինի համամարդկային կառույցների ստեղծումն ու ուժեղացումը, շատ և շատ հարցերի դուրսբերումը ազգային կառավարությունների իրավասությունների շրջանակից:
– Այնպիսի տպավորություն է, որ նորից հայն իր իրական, գոյություն ունեցող հայրենիքը անխնամ թողած` մեծ-մեծ երազաքներ է տածում պատմական կորսված հայրենիքի հանդեպ:
– Արևմտյան Հայաստանի` պատմական հայրենիքի հարցը այսօր մեզ համար արտաքին քաղաքականության հարց է, կոնկրետ Թուրքիայի հետ Հայաստանի համար նպաստավոր հարաբերություններ ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի համար նպաստավոր միջազգային և համամարդկային կոնտեքստ ձևավորելու համար զգացմունքային, սենտիմենտալ, սիրել-չսիրելու հարց չէ, այլ մեր արտաքին, ռեգիոնալ քաղաքականության միակ տրամաբանական զարգացումը, իհարկե` ոչ թե կոպիտ տարածքային պահանջատիրության ձևով (դա չստացվեց անգամ վիլսոնյան ժամանակներում), այլ տարածաշրջանի հայաստանանպաստ կոնֆիգուրացիա կառուցելու իմաստով:
– Իսկ արդյո՞ք հաջողվում է Հայաստանին նպաստավոր հարաբերություններ ստեղծել միջազգային և համամարդկային կոնտեքստ ձևավորելու առումով:
– Բնավ, ավելին` իշխանությունները սրընթաց վատթարացնում են Հայաստանի դիրքը այդ բոլոր հարթություններում, քանի որ հետամուտ չեն մարդասիրական, խաղաղ և ռացիոնալ քաղաքականությանը, ընդհակառակը` ապավինում են պրիմիտիվ ազգայնականությանը, այլատյացությանը և, որպես հետևանք, անցկացնում պատերազմի քաղաքականություն: Խոսքս վերաբերում էր Հայաստանի ապագա բանակին, գործունակ, պատասխանատու իշխանություններին, իսկ այժմ էական է, որ հասարակությունը կարողանա մշակել ճիշտ վերաբերմունք այդ հարցերի վերաբերյալ, ձևավորի ապագա իշխանության համար ե՛ւ պատվեր, ե՛ւ հայեցակարգ:
– Հրանտ Տեր-Աբրահամյանն այս կապակցությամբ ասում է, որ մենք այսօր ունենք հայրենիք` Հայաստանի Հանրապետություն, որի մասին պետք է հոգալ, և չի կարծում, որ իմաստ ունի կորսված հայրենիքի մասին խոսել` հղում անելով Վուդրո Վիլսոնին, երբ դու չես կարող այն վերադարձնել, քանի որ հայրենիքը Վուդրո Վիլսոնի կամ Օբամայի գծած սահմաններով չի որոշվում:
– Սա ո՛չ ներքին քաղաքականության, ո՛չ էլ բարոյական-զգացական հարց է, այլ արտաքին քաղաքականության, ինչպես նաև վերազգային, համամարդկային քաղաքականության շատ ռեալ ու շատ կարևոր հարց է, և ինչպես Վիլսոնը, այնպես էլ Օբաման մեզ հետաքրքրում են այնքանով, որ իրենք ոչ միայն Ամերիկայի ազգային-պետական շահը ներկայացնող, այլ նաև համամարդկայնության շեշտը կրող գործիչներ են: Կարելի է ասել, որ Ամերիկայի ազգային-պետական մտածելակերպը հենց սկզբից, հիմնադրման պահից մինչ այսօր մասամբ կրում է վերազգային, համամարդկային բնույթ, իսկ Հայաստանի ինչպես քաղաքականությունը, այնպես էլ հասարակական մտածելակերպը` ցավոք, դեռևս ոչ, մնում է նեղ ազգային: Բացառություն են այստեղ կազմում ինձ հայտնի երկու գործիչ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Հրանտ Բագրատյանը:
– Փաստացի Դուք գտնում եք, որ այսօր իրավարար վճիռը իմպերատի՞վ է:
– Այո՛, բայց իր արդիականությանը համապատասխան, վերաիմաստավորված, արդի պայմանների ու մոտեցումների լեզվին «թարգմանած» ձևով:
Ինչպես ասացի, Վիլսոնի ծրագրի աշխարհագրական-տնտեսական հիմքը ռացիոնալ է և պահպանում է իր ռացիոնալությունը, պարզապես այժմ դա կարող է իրականանալ ոչ թե ուղիղ, տարածքային բաժանման և նոր սահմաններ գծելու, այլ ուղղակի տարածքների ինտեգրման և սահմանները հարաբերական ու թափանցիկ դարձնելու միջոցով, բայց դա իրականանալի է որոշակի իշխանություն ու հասարակական մտածողություն ունենալու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում