Չինաստանում ամեն օր նվազում է կորոնավիրուսով հիվանդների թիվը: Այսպիսով, բոլոր վարակվածների 93%-ը բուժվել է: Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովի կոմիտեն:
Վերջին տվյալների համաձայն, երկրում վարակվածների թիվը հասել է մինչև 81.470: Միևնույն ժամանակ, 75,770 վարակված հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կոմիտեի տեղեկություններով, Չինաստանի հիվանդանոցներում դեռ կա COVID-19-ով վարակված 3939 մարդ: