Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան հայտարարել է, որ Իտալիայում ապրիլի 3-ից երկարաձգվելու են կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցները: Այս մասին նա ասել է Rai2 հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ Իտալիայում իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: «Չի կարելի նվազեցնել զգոնությունը, չի կարելի պատրանքներ ստեղծել: Զսպման միջոցներն ավարտվում են ապրիլի 3-ին, և ես կարող եմ ասել, որ դրանք անպայման կերկարաձգվեն», – հայտարարել է Սպերանտցան:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա: