Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Հայաստանը՝ Վաշինգտոն-Պեկին-Մոսկվա եռանկյունում

Մեծ քսանյակի տեսավեհաժողովից հետո տեղի է ունեցել ԱՄՆ և Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի առնչությամբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, թե հիանալի զրույց է ունեցել Չինաստանի առաջնորդի հետ կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը համակարգելու թեմայով: Միջազգային մամուլը հայտնել է, որ Չինաստանի նախագահն էլ ԱՄՆ նախագահին է ասել, որ ներկայումս տնտեսական պատերազմի ժամանակը չէ և պետք է համակարգել ջանքերը վարակի դեմ պայքարի համար: Անկասկած է, որ ամերիկա-չինական գործակցությունը կամ դիմակայությունը կանխորոշիչ նշանակություն են ունենալու ստեղծված համաշխարհային իրադրությունում, եթե չասենք նաև այն մասին, որ մի շարք կարծիքների և դիտարկումների համաձայն՝ հենց այդ հարաբերություններն են կանխորոշել ներկայիս իրավիճակը: Համենայնդեպս, բավականին շատ են բաց գնահատականներն ու մեկնաբանություններն առ այն, որ համաշխարհային համաճարակը վերջին ամիսներին սրված ամերիկա-չինական տնտեսական պատերազմի հետևանք է, պայմանավորված է այդ գլոբալ բախման հանգամանքով, և այդտեղ է պետք փնտրել մոտիվները:

Այստեղ, անշուշտ, չկան ուղիղ ապացույցներ, որ համաճարակը բռնկվել է հենց այդ մոտիվներով և ունի այսպես ասած՝ արհեստական ծագում: Մյուս կողմից ակնառու է, որ վերջին օրերին Պեկինն ու Վաշինգտոնը բացահայտ կերպով մեղադրում կամ կասկածում էին միմյանց: Փոխե՞լ է պատկերը Թրամփի և Սի Ցզինպինի հեռախոսազրույցը:

Տեղեկատվական մակարդակում ասվում է, որ փոխել է, ձեռք է բերվել համատեղ, համակարգված աշխատանքի պայմանավորվածություն: Բայց, միևնույն ժամանակ, պարզ չէ, թե հատկապես ինչ է դա ենթադրում, ինչ միջոցառումներ, ինչ քայլեր են նախատեսում ամերիկա-չինական համաձայնությամբ: Որովհետև մի բան է համաձայնությունը միմյանց հետ չմրցելու, միմյանց չմեղադրելու, և մեկ այլ բան է՝ իրար հետ աշխատելու և կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ աշխատանք սկսելու պարագայում: Մի բան թերևս ակնառու է, որ գծագրվում է համաշխարհային նոր կարգի, ազդեցության գոտիների հիմնական պատկերը: Կարծես թե ակնառու է դառնում, որ աշխարհն այդուհանդերձ լինելու է ոչ թե բազմաբևեռ, այլ, առավելագույնը՝ երկբևեռ:

Այդուհանդերձ, Պեկինն ու Վաշինգտոնը ներկայումս բավականաչափ պոկված են մնացյալից, այսպես ասած, հավաքականության կամ բազմաբևեռության գնալու համար: Այլ է հարցը, որ նրանք պարզապես, այսպես ասած, կփորձեն հավաքել կամ կազմել սեփական աշխարհաքաղաքական թիմեր: Իհարկե, այստեղ ձևակերպումը հնչում է փոքր-ինչ կաղապարված, քանի որ խոսքը միմյանց դեմ մրցող թիմերի մասին չէ, այլ լայն աշխարհում հարաբերությունների խաղի կանոնների սահմանման, որտեղ բավականին շոշափելի են լինելու ազդեցության հիմնական գոտիները, և դրանք սահմանվելու են ամերիկա-չինական տիրույթում: Այստեղ, թերևս, Հայաստանի համար էական հարցերից է, թե արդյոք ինչ համաձայնության կգան Պեկինն ու Վաշինգտոնը մեզ համար կենսական երկու ռեգիոններում կամ Մեծ Մերձավոր Արևելքում, որը կներառի նաև Կովկասը: Աներկբա է, որ այստեղ Ռուսաստանը դեր ունենալու, բայց, թերևս, Մոսկվայում իշխանության հարցի լուծումից է կախված, թե ինչ դեր է վերապահվելու Ռուսաստանին: Թեև պետք չէ բացառել, որ սահմանված դերը կարող է էական նշանակություն ունենալ իշխանության հարցի լուծման տեսանկյունից:

Հատկանշական է, որ Պուտինը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը նրան հնարավորություն է տալու առաջադրվել նաև 2024-ին: Ընդ որում, Ռուսաստանի փորձագիտական շրջանակներում արդեն իսկ դիտարկվում է, որ Պուտինը կարող է և այլևս չվերադառնալ այն տարբերակին, որ առաջարկվում էր: Համենայնդեպս, հետաքրքիր է, որ սկզբնապես Մոսկվան գերադասում էր չխոսել կորոնավիրուսի վտանգի մասին: Մինչ այդ կարծիքներ էին հնչում, որ Ռուսաստանում միտումնավոր են լռության մատնում մասշտաբը, հանրաքվեին չխանգարելու համար: Մասշտաբն այնպիսին դարձավ, որ այլևս հնարավոր չէ՞ր լռության մատնել և փրկել հանրաքվեն, թե՞ իրավիճակն աշխարհում այնպիսին էր, որ ՌԴ նախագահի համար հանրաքվեն, համենայնդեպս առայժմ, կորցրեց հրատապությունը և, ըստ այդմ, վարակը դարձավ այն չեղարկելու հիմնավոր պատճառ: Հայաստանն այդ իմաստով էական ներգրավվածություն է ունենալու հնարավոր այդ վերադասավորումներում, դառնալով Պեկինի և Վաշինգտոնի հետ Մոսկվայի քննարկումների յուրօրինակ ռեգիոնալ սուբյեկտ-պրովայդեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում