Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:
Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 5-ը:
«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները»,-նշում է նախարարը։