Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության հրապարակումը ոչինչ չի տա. Ավելին չենք իմանա

«Հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության 10 տոկոսի հրապարակումը իրականում ոչ մի բան չի տա, ոչ մի նորություն չենք իմանա դրանից։ Այս որոշման արդյունքում մենք չենք իմանա ավելին, քան մինչև հիմա գիտեինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին որոշմանը։

Իսկ կառավարության վերջին նիստում գործադիրը ընդունեց համապատասխան որոշում, որով հրապարակման ենթակա են դառնում հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները՝ բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:

Ըստ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի» պահանջների` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության` ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 36 հրամանով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

«Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման շրջանակում ստանձնած պարտադիր կատարման ենթակա պարտավորությունից, ինչպես նաև ՀՀ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 4-րդ գործողությունների ծրագրի «Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում» հանձնառությունից»:

ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալներն առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը: Ըստ նախագծի՝ հիմնավորումների ներկայացված իրավական ակտի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը, որն առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

Գալստյանի խոսքերով՝ անգամ եթե այս պահանջին համապատասխան տեղեկությունները հրապարակվեն, իրականում ոչ մի նորություն չենք իմանա, քան այն, ինչ մինչև հիմա հետաքննող լրագրողները պարզել են։ «Հայկական բնապահպանական ճակատը գտնում է , որ սրանով որևէ խնդիր չի լուծվի ու սրա արդյունքում ոչ մի ավելի բան չենք իմանա, քան մինչև հիմա գիտենք։ Հայաստանում մի քանի կազմակերպություն կա ընդամենը, որոնց մասին գրեթե ամեն ինչ գիտենք։ Հետևաբար պետք էր 100 տոկոսով բացահայտում ապահովել, որը այս նախագծով չի լինելու»,-ասաց Գալստյանը։

Լևոն Գալստյանի խոսքերով՝ այս մտադրությունը շրջանառվում էր 2015-2016 թվականներից, երբ Հայաստան մուտք գործեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, որի շրջանակներում էլ ընդունվեց այս որոշումը, որը բնավ ոչ այս, ոչ էլ նախորդ կառավարության ջանքերով չէր։ «Սա ԱՃԹՆ-ի ուղենիշներից մեկն է։ Իրենց մոտ ընդունված է 10-20 տոկոսով տեղեկատվության բացահայտումը, որը ոչ թե լուրջ փոփոխություններ բերելու համար էր, այլ այդ ոլորտում համաշխարհային հանքարդյունահանման մաֆիան տարբեր ձևերով օրինականացնելու կամ ավելի ընկալելի դարձնելու միջոց է կամ գործիք։ Ավելի հասկանալի լինելու համար ասեմ, որ այս հարցում Հայաստանի կառավարությունը չէ որոշում կայացնողը, նույնը նաև այլ երկրների դեպքում։ Գոյություն ունի համաշխարհային հանքարդյունաբերական այդպիսի մի ընդհանուր կոալիցիա, որը այս նման բոլոր ընթացակարգերը, նախաձեռնությունները նախաձեռնում է, ընդունում է և պարտադրում է մեր նման երկրներին, որ մեր ընդերքի օգտագործումը ևս փաթեթավորի տարբեր տերմիններով և միջազգային ստանդարտներով։ Կրկնում եմ, սա մեր կառավարության որոշելիք հարցը չէր»,- եզրափակեց Գալստյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում