Ժողովրդի մեծ զանգված ցանկանում է, որ Արցախում տեղի ունենա արմատական բարեփոխումներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:
«Սա մեզ համար ակտիվ շրջան էր: Այս քարոզարշավի ժամանակ օգտագործել ենք տարբեր ձևաչափեր: Հնարավորություն կար ներկայացնելու մեր արմատական բարեփոխումների հայեցակարգը, մեր մոտեցումները մեծ արձագանք գտավ ժողովրդի մոտ: Մեծ զանգված ցանկանում է, որ Արցախում տեղի ունենա արմատական բարեփոխումներ»,-նշեց Մասիս Մայիլյանը:
Մասիս Մայիլյանը համոզված է, որ իրենց աջակցելու է Հայաստանի կառավարությունը: