Չինաստանի Հուբեյ նահանգը, որը համարվում է COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, վերականգնել է ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 63 օր առաջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է 25 ավիաընկերությունների չվերթների ուղևորների մեծ հոսքի մասին. թռիչքներ են իրականացվելու ավելի քան 100 ուղղություններով: Ավիատոմսերի վաճառքը սկսվել է նախօրեին, դրանք սպառվել են մեկ օրում:
Առավել մեծ պահանջարկ ունեն չվերթները դեպի Շանհայ, Շենչժեն, Գուանչժոու, Հանչժոու, Չունցին քաղաքներ:
Հուբեյը, կենտրոնական կառավարության որոշմամբ, հունվարին արգելափակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, երբ նահանգից կորոնավիրուսի տարածումը սկսել էր վտանգավոր չափերի հասնել: