Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 38309-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեին հղումով:
Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 2901 նոր դեպք:
Մահացությունների թիվը հասել է 2.640-ի, ապաքինվել է 12 391 հիվանդ: