ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարանտին չի սահմանի Նյու Յորքի նահանգում, ինչպես նաև հարևան՝ Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգներում: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Կարանտինի կարիք չկա»,- հաղորդել է ԱՄՆ ղեկավարը:
Նա հավելել է, որ դրա փոխարեն տարածաշրջանային իշխանությունները բնակիչներին կհորդորեն խստորեն սահմանափակել իրենց տեղաշարժը, բայց պաշտոնական արգելք չի լինի: