Թեև աշխարհը և մենք զբաղված են COVID-19 համաճարակի հաղթահարմամբ, սակայն մեր երկրի անվտանգային խնդիրները շարունակում են արդիական մնալ: Հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին զինծառայող է վիրավորում ստացել, ՊՆ մամուլի խոսնակի հավաստմամբ՝ վնասվածքը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունն Արցախին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է Հայաստանից բացի, որ ուղիղ օգնություն է ցուցաբերում Արցախին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչն է ստիպել ԱՄՆ-ին վերանայելու իր մոտեցումները կամ ինչ գործողություններով է պայմանավորված Վաշինգթոնի քայլը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց. «Ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կարևորագույն խնդիր է, աշխարհը ցնցված է, բայց ինձ մտահոգում են նաև Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները: ԱՄն-ի կողմից մերժումը՝ ֆինանսավորել Արցախը, որը սկսվել էր 1992թ.-ից, լրջագույն մարտահրավեր է մեզ համար: Այդ ինչ պետք է անեինք, որ մեզ հարգող, սիրող ամերիկացիները, որ նաև Ցեղասպանությունն ընդունեցին, հիմա այդ գումարները չեն տալիս:
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, որ ղեկավարում է Կասպրշիկը, ափալ-թափալ փախան տարածաշրջանից: Ես չեմ կարծում, թե Արցախ-Ադրբեջան շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնող սպաների հեռանալը միայն կորոնավիրուսի տարածման հանգամանքով է պայմանավորված: Դա պատահականություն չէ… Այդ ինչպես եղավ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները վազեցին լսելու Թուրքիայի արտգործնախարար Չաուշօղլուին: Ես այստեղ շղթա եմ տեսնում և կարծում եմ, որ ինչ-որ չափով մենք մեղավորություն ունենք, իշխանությունները ինչ-որ բացթողում են արել, պետք է մտածեն՝ ինչի հետ է կապված: Միգուցե առանձին դեպքերում արձագանքը պետք է ավելի կոշտ լինի…»:
Մանրամասն՝ տեսանյութում: