Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Սա ինքնակամ գրություն է՝ նամակ ռուսաց թագավորին. քաղաքագետը՝ Էդմոն Մարուքյանի դիմումի մասին

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ երկրների առաջնորդներին՝ առաջարկելով բացել սահմանները՝ պահպանելով կարանտինի պայմանները։

Նամակում Մարուքյանը նշում է, որ «եվրոպեիզմի» գաղափարի նկատմամբ վստահությունն ավելի կթուլանա այդ ճգնաժամից հետո. չէ՞ որ եվրոպական վերազգային ինստիտուտների գործողությունները գրեթե բացակայում էին:

Մարուքյանը նաև կոչ է անում ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանականներին ակտիվացնել համատեղ աշխատանքը երկկողմանի և բազմակողմանի շփումների շրջանակում, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուտների միջև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Այս հայտարարությունը եթե անգամ չգրվեր իբրև թե լիբերալ կուսակցության ներկայացուցչի, այլ գրվեր ամենապահապանողական կուսակցության ներկայացուցչի կողմից, դարձյալ անիմաստ է, որովհետև մենք հասկանում ենք, որ պանդեմիան յուրաքանչյուր լիդերի/առաջնորդի մոտ ունի գործողությունների իր ծրագիրը, և եթե այդ գործողությունների ծրագիրը փոխվում է, դա հաստատ չի փոխվում Հայաստանում ինչ-որ կուսակցապետի նամակի ազդեցության տակ։ Քաղաքական օրակարգում դա կլիներ առնվազն անհասկանալի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանը։

«Ես խիստ կասկածում եմ, որ պանդեմիայի և քաղաքական այլ իրադարձությունների համատեքստում ինչ-որ մի լսարան կարդա այդ նամակը, ինչը նշանակում է, որ այդ նամակը կարդալու է առավելագույնս Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ Եթե դա է այն դիտորդը, որին ուղղված էր այդ նամակը, դա բացարձակ անհասկանալի և անիրատեսական ուղերձ է, և այդ նամակը գրողին որևէ դաշտում քաղաքական դիվիդենտ չի բերում. առավելագույնս առաջացնում է կոգնիտիվ դիսոնանս, որովհետև մենք հասկանում ենք՝ ինքնակամ գրություն է՝ նամակ ռուսաց թագավորին, որը, որպես կանոն, Հայաստանի համար շատ վատ է վերջացել։ Բայց հուսով եմ՝ այս անգամ վատ չի վերջանա, քանի որ նախորդ նամակները քիչ թե շատ տեղ են հասնում։ Այս մեկը հաստատապես տեղ չի էլ հասնելու։ Փաստորեն, այդ նամակը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր քաղաքական դաշտը ա) իր բոլոր եվրոպական նկրտումներով որպես կանոն շատ երեսպաշտ է և չի դրսևորում իր իրական մոտիվները և իրական պատվիրատուներին և բ) նաև տեղեկացված չի»,-ասաց Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանանք, որ այն 2 խղճուկ ինքնաթիռը, որը Ռուսաստանը որպես օգնություն ուղարկել է Եվրոպային՝ ի հեճուկս Իտալիայի, իրականում անպիտան իրերի և ոչ մի բան չնշանակող ողորմության նման մի բան էր։ Եվ դա իտալացիները արդեն նշում են իրենց մամուլում.«Իրենք սպասում էին, որ Եվրոպական միությունը կգա և կլուծի իրենց առողջապահական կոռուպցիայի խնդիրները»։

Հիմնավորումները, թե անհրաժեշտ է սահմանը բացումը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը, հատկապես այն, որ մարդիկ չեն կարողանում գալ և միանալ իրենց ընտանիքներին, չեն կարողանում այնտեղ վերադառնալ, քաղաքագետը  արդարացված չի համարում,  որովհետև, նրա խոսքով, այս աշխարհում օրենք կա, որը հետևյալն է՝ եթե դու տվյալ երկրի քաղաքացին ես, այդ երկիրը պարտավոր է քեզ ընդունել։ Իսկ եթե դու այդ երկրի քաղաքացի չես, դե կներեք։ Հիմա այն իրավիճակն է, որ փակվում են սահմանները օբյեկտիվ պատճառներով, և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լինել իր պետության համար նեցուկ, ոչ թե բեռ։ Եվ դա վերաբերում է նաև քաղաքական դաշտին։

Այս նամակին, Անուշ Սեդրակյանի խոսքով, առավելագույնը ռուսական կողմից միայն տարակուսանք կլինի, այն էլ ներքին դաշտից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում