ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է առաջին նորածինը: Այս մասին հաղորդվում է Իլինոյս նահանգի Առողջապահության դեպարտամենտի կայքում:
Հաղորդվում է, որ խոսքը Չիկագոյից երեխայի մասին է, որը դեռ մեկ տարեկան չկար:
«Դեռ երբեք COVID-19-ի հետ կապված նորածնի մահ չէր եղել: Անցկացվում է հետաքննությւոն` պարզելու մահվան պատճառները»,- հայտարարել է դեպարտամենտի ղեկավար Նգոզի Էզիկեն:
Նշվում է, որ այժմ տարեց սերունդը ավելի է ենթակա ռիսկին` կապված կորոնավիրուսի հետ: Իշխանությունների տվյալներով` մահվան ելքերի 85%-ը գրանցվում է 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: