Չեռնիգովի շրջանային դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել ամենաերիտասարդ օրենքով գողին` 28-ամյա Գեորգի Կիլաձեին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գեգա Օզուրգետսկի: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանությւոնը:
2017-ին Կիլաձեն, գտնվելով օտարերկրացիների և առանց քաղաքացիության անձանց ժամանակավոր պահման կետում` սպանել է իր խցակցին, ինչից հետո նրա դեմ հարուցվել է քրեական գործ «Սպանությամբ մահափորձ» հոդվածով: Որպես հետևանք նրա դեմ հարուցվել է ևս մեկ քրեական գործ, քանի որ դատավարության ժամանակ նա մշտապես սպառնացել է ոստիկանության աշխատակցին և նրա ընտանիքին:
Դատավարության ժամանակ ընտրվել է Օզուրգետսկու խափանման միջոցը ներկայության պարտադրանքի տեսքով: Հասկանալով, որ դատավճիռը կարող է իր օգտին չլինել, մեղադրյալը փախել է Եվրոպա կեղծ անձնագրով, ինչից հետո Ուկրաինան հայտարարել է նրա նկատմամբ միջազգային հետախուզում: Շուտով նա ձերբակալվել է Բուլղարիայի տարածքում և արտահանձնվել Ուկրաինա:
Ամենաերիտասարդ օրենքով գողի թագադրումը կայացել է 2013 թվականի հունիսին` Հունաստանում: