Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Եթե Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունենար ոչ թե նախագահ Թրամփի, այլ Օբամայի օրոք՝ պատկերն այլ կլիներ

ԱՄՆ-ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն։

«Սա հետհեղափոխական Հայաստանին «Foreign Assistance» ծրագրի խողովակով տրամադրված ամենածավալուն օգնությունն է, սակայն մինչհեղափոխական Հայաստանին տրամադրվող օգնության ծավալն ավելի մեծ է եղել»,- հրապարակել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։ Կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով պատճառների մասին, նախ և առաջ մատնանշեց ամերիկյան ադմինիստրացիայի փոփոխությունը. «Եթե Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունենար ոչ թե նախագահ Թրամփի, այլ Օբամայի օրոք՝ պատկերն այլ կլիներ։ Օբամայի վարչակազմի համար սա աշխարհաքաղաքական այլ նշանակություն կունենար, քան Թրամփի վարչակազմի համար այն ունի»։

Ըստ Սարգսյանի՝ Թրամփի վարչակազմը պրագմատիկ է, Թրամփն ինքը պրագմատիկ բիզնեսմեն գործիչ է և իր համար բացարձակ հետաքրքիր չեն գործընթացները, որոնք տեղի են ունենում իր երկրի տարածքից դուրս. «Այո՛, Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին եղավ աջակցություն, բայց նաև չմոռանանք վարչապետի այն հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները Հայաստանին հեղափոխությունից հետո զրո աջակցություն է ցուցաբերել։ Այսինքն՝ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմի համար Հայաստանն ու արտաքին օգնությունը առաջնահերթություն չէ։ Եվ երկրորդ՝ ՀՀ իշխանությունները հետևողականորեն չեն աշխատում Միացյալ Նահանգների հետ, և դրա փայլուն օրինակն այն է, որ նախորդ տարի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցության փաթեթ, բայց, ըստ էության, այդ փաթեթը մնաց օդում և դրան որևէ ընթացք չտրվեց։ Հավանաբար, ՀՀ իշխանություններն այլ կարևոր գործերով էին զբաղված և նպատակահարմար չգտան ուսումնասիրել, թե ինչ եղավ այդ փաթեթի հետ։ Ուզում եմ ասել, որ գլոբալ առումով խնդիրը հետևյալն է՝ պասիվ աշխատանք Վաշինգտոնի հետ, առանց այն էլ Վաշինգտոնի պասիվ էլիտայի առկայության պայմաններում»։

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք եղած պատկերի այլ լինելը հարաբերական է՝ նախ և առաջ ԱՄՆ ադմինիստրացիան էր ուրիշ. «Բայց այնպես չէ, որ հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները ոգևորված է այն ամենով, ինչ տեղի է ունեցել Հայաստանում։ Բնականաբար, այդ ոգևորվածության մասին հայտարարություններ եղել են, բայց դրանք մնացել են որպես հայտարարություն։ Միևնույն ժամանակ, օգնությունը գոնե մեկ տարվա ընթացքում մի քիչ աճեց։ Հիշում եք՝ Միացյալ Նահանգները լրացուցիչ օգնություն տրամադրեց Հայաստանին, դրա վերաբերյալ դեսպան Թրեյսին հայտարարությամբ հանդես եկավ՝ լրացուցիչ 16 միլիոն դոլար հատկացնելու հետ կապված։ Բայց դա մեծ գումար չէ, որպեսզի կարողանան Հայաստանում իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք ցանկալի կլիներ իրականացնել»։

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ նախորդ իշխանությունները Վաշինգտոնի հետ հարաբերություններում հավասարակշռվածությունն ավելի լավ էին պահպանում. «Գոնե այն մասով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարողանում էր Միացյալ Նահանգների հետ ակտիվ համագործակցել խաղաղապահ առաքելություններում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ինչ-որ ծրագրեր իրականացնել, ինչը, ցավոք սրտի, մենք այսօր չենք տեսնում։ Բնականաբար, սրա վրա իր ազդեցությունն է թողել նաև Սիրիա ուղարկած մեր կոնտինգենտը։ Հանգամանքները շատ են, պետք է այս ամենը հաշվի առնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կառուցելիս»։

Հիշեցրինք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ինքն ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած երկրի ղեկավարն է։ Մեր այն հարցին՝ արդյոք նման հայտարարությունները ևս իրենց հետքը թողել են, Սարգսյանն արձագանքեց. «Բնականաբար, միջազգային քաղաքականության մեջ չնկատվող կամ անհետևանք հայտարարություններ չեն լինում։ Սա Հայաստանը չէ, ներքին քաղաքականություն չէ, որպեսզի քննադատես նախկին իշխանությանը, և շատ թեթև կամ անարձագանք դա մնա։ Սա աշխարհաքաղաքականություն է, այստեղ ամեն ինչ նկատվում ու ֆիքսվում է։ Ու եթե ոչ այսօր, ապա վաղը դրա պատասխանն ինչ-որ ձևով տրվում է։ Չի բացառվում, որ հենց սա էլ այդ պատասխանն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում