ԱՄՆ-ի Պարենի և դեղամիջոցների վարչակազմը (FDA) հաստատել է կորոնավիրուսային թեստը, որի արդյունքը կարելի է տեսնել մոտ 15 րոպեի ընթացքում՝ ասել է թեստը մշակող ամերիկյան Abbott Laboratories ընկերությունը:
Ավելի վաղ՝ ԱՄՆ-ում թեստի մշակման մասին հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Հինգշաբթի մամուլի ասուլիսում նա նշել էր, որ Abbott Laboratories- ը ներկայացրել է թեստային մեթոդաբանություն, որը կորոնավիրուսի հաստատումը իրականացնում է քառորդ ժամվա ընթացքում:
«Abbott-ը FDA-ից թույլտվություն ստացավ օգտագործելու արտակարգ իրավիճակներում ամենաարագ մատչելի մոլեկուլային թեստը` նոր կորոնավիրուս հայտնաբերելու համար, ինչը դրական արդյունք է ցույց տալիս ընդամենը հինգ րոպեի ընթացքում, իսկ բացասական արդյունքները`13», – ասվում է ընկերության կայքում: