Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է ղեկավարել կառավարության աշխատանքը և կորոնավիրուսի դեմ պայքարը՝ ասել է բիզնեսի հարցերով քարտուղար Ալոկ Շարման:
Ջոնսոնը ուրբաթ օրը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով, ախտանիշները մեղմ են, և ինքը ինքնամեկուսացված է: Եթե Ջոնսոնը ի վիճակի չլինի ղեկավարելու երկիրը, կաբինետը կղեկավարի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
«Վարչապետը շարունակում է ղեկավարել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության ջանքերը: <…> Կառավարությունը բացարձակապես միասնական է վիրուսի դեմ պայքարի հարցում: Կառավարության կառուցվածքում որևէ բացթողում չկա»,- ասել է նախարարը շաբաթ օրը կայացած ճեպազրույցում:
Նա Բրիտանիայի բնակիչներին հորդորել է դուրս չգալ և գնալ աշխատանքի միայն այն դեպքում, եթե տանը հնարավոր չէ աշխատել: