Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում մի շարք նահանգներում՝ ներառյալ Նյու Յորքը, կարանտինային ռեժիմի հաստատումը, որը ներառում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
«Մենք քննարկում ենք մի քանի բան … Ոմանք ցանկանում են Նյու Յորքը տեսնել կարանտինում: Գուցե նաև Նյու Ջերսին, գուցե մի քանի այլ նահանգներ: Միգուցե մասամբ Քոնեկտիկուտը կարանտինի մեջ կլինի»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ դա կարող է լինել երկշաբաթյա կարանտին՝ նահանգ մուտքի և ելքի սահմանափակումներով: Թրամփի խոսքով՝ Նյու Յորքի որոշ բնակչներ փորձում են մեկնել Ֆլորիդա, ինչը չպետք է թույլ տրվի համավարակի պատճառով: