Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Չօգտագործված հողերի հարցը մեջտեղ բերեք, մարդիկ 1991թ. հող են ստացել, այնտեղ ոտք չեն դրել

Կառավարությունը գյուղատնտեսներին առաջարկում է օգտվել անտոկոս վարկերի ծրագրերից կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում եղած ռիսկերից հնարավորինս քիչ տուժելու համար։ Ծրագրով նախատեսված է, որ բարվոք վարկային և հարկային պատմություն ունեցող գյուղացիները կարող են օգտվել ոլորտին հատկացվող վարկային ծրագրերից, որոնց տոկոսագումարները վճարում է պետությունը, մայր գումարը՝ գյուղացին։

«Առաջին գործիքակազմը, որ կառավարությունը մշակել է, վերաբերում է գյուղոլորտի կարողությունների զարգացմանը, տեխնոլոգիաների ներդրմանն ու գործունեության արդյունավետության զարգացմանը։ Օրինակ՝ միկրովարկերի դեպքում, որոնք մինչև 1 մլն դրամ արժողությամբ վարկերն են, սահմանվում է 0 տոկոսադրույք և 9 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ ամիսների ընթացքում մայր գումարի մարում չի պահանջվում։ Ֆերմերը կարող է վերցնել այդ գումարը, ներդնել իր տնտեսության մեջ, 9 ամիս անց, երբ բերքը կարող է արդեն վաճառած լինել, գյուղացին նոր սկսում է մարումը։ Մարման ժամկետը՝ մինչև 2 տարի»,- ի մասնավորի տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Արդյոք այս ծրագիրը կօգնի՞ գյուղացուն խուսափելու ճգնաժամային իրավիճակում ստեղծված ռիսկերից։ «Հայ գինեգործների միություն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երբեք վարկի տոկոսը կարևոր չի եղել, գյուղացու համար տարբերություն չի եղել՝ մեկ տոկոս, երեք տոկոս, յոթ տոկոս, տասը տոկոս իջեցնելը։ «Այսինքն՝ վարկի տոկոսն իջեցնել-բարձրացնելը որոշիչ արդյունք չի կարող տալ։ Գյուղացու համար շատ կարևոր է մայր գումարի վերադարձը և գրավի կամ երաշխիքի պահը։ Այս առումով, որքան հասկացա, առևտրային բանկերը պետք է գյուղացիներին անտոկոս վարկեր տան։ Առևտրային բանկերի համար էլ տոկոսն էական չէ, վերադարձն է էական։ Նրանք կնայեն վարկային պատմությունները, երաշխիքները։ Եվ կֆինանսավորվեն այն գյուղացիները, որոնք ֆինանսավորվում էին նաև կորոնավիրուսից առաջ։ Կա և՛ դրական միտում, և՛ բացասական միտում։ Դրական միտումն այն է, որ ճգնաժամը մեծ հաշվով իրենց վրա չի ազդում, որովհետև իրենք ունեն հող, սերմացու, աշխատանքային պլան, ունեն վերարտադրման հնարավորություն, իրենց համար բաց են բոլոր շուկաները, չի լինի իրացման խնդիր։ Եվ նրանց համար այդ ճգնաժամը չի լինի այնպես, ինչպես այն գյուղացիների համար, որոնք այդ ամենը չունեն։ Հիմա այդ գյուղացիներին առևտրային բանկերը չեն տա վարկ, իսկ եթե հրաշքով տան, ապա նրանք կգնան նույն անորոշ, չստացված բիզնեսի ճանապարհով, ավելի շատ կտուժեն»,- նշեց Ավագ Հարությունյանը։

«Հայ գինեգործների միություն» ՀԿ նախագահի կարծիքով՝ չի ստացվում բիզնեսը խառնել սոցիալական հարցերին։

«Երբ դրանք խառնվում են, սոցիալականի մասով կորում են բարոյական նորմերը, բիզնեսի մասով կորում են փողերը։

Պետք է շատ հստակ տարանջատել այն մարդկանց, որոնք բիզնեսից վախ չպետք է ունենան, լինեն սոցիալական փաթեթներում, և մարդկանց, որոնք կարիք ունեն բիզնեսի և կարող են այդ բիզնեսն առաջ մղել։ Իսկ գյուղատնտեսության մեջ ամենակարևորը չօգտագործված հողային ֆոնդը մեջտեղ բերելն է։ Մարդիկ կան, որոնք 1991 թվականից հողեր են ստացել, սակայն այնտեղ ոտք չեն դրել։ Եվ որպեսզի չընկնենք սեփականության իրավունքի կորստի, մարդկանց իրավունքների հետևից, արտակարգ դրության ժամանակ պետք է չօգտագործված հողերի համար մի քանի անգամ բարձրացնենք գույքահարկը և հողի հարկը։ Գյուղացին նրա համար է, որ ունենա հողակտոր՝ իր կարիքները հոգալու համար, և լինի աշխատող՝ հաջողակ բիզնեսմենների կողքին։ Դրա համար հիմա պետությունը պետք է շատ հստակ տարանջատի մշակվող հողերը չմշակվող հողերից, վերջինիս հարկը բարձրացնի մի քանի անգամ, և գալիք տարի՝ հունվարի 1-ից, մարդիկ կսկսեն վաճառել այն հողերը, որոնց համար իրենք չեն կարողանա վարկ ստանալ, չունեն ռեսուրս։ Պնդում եմ՝ ամենակարևոր հարցը հիմա չօգտագործված հողերի հարցը մեջտեղ բերելն է, մնացածը՝ տոկոս, վարկ, չի փոխվելու, մի քանի ամիս անց մենք կվերադառնանք նախկին իրավիճակին»,- կարծում է Ավագ Հարությունյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում