ԱՄՆ նավատորմի USNS Mercy հիվանդանոցային նավը ժամանել է Լոս Անջելես՝ Կալիֆոռնիա, որպեսզի աջակցի քաղաքացիական առողջապահական ծառայություններին կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ինչպես նախկինում հաղորդել էր Պենտագոնը, այս շաբաթ ԱՄՆ-ի բանակը նաև երեք ռազմական դաշտային հիվանդանոցներ է ուղարկել Նյու Յորքի և Վաշինգտոնի նահանգներ:
Շաբաթ օրը ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 105 հազարի, համաճարակի հետևանքով մահացել է ավելի քան 1,7 հազար մարդ: