Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված հինգերորդ հիվանդը՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Թոքաբորբից մայրաքաղաքային հիվանդանոցում մահացած 69-ամյա կինը կորոնավիրուսի թեստի դրական արդյունք է ունեցել:
Ըստ շտաբի՝ հիվանդը տառապել է նաև կարդիոսկլերոզով, 2-րդ կարգի աթերոսկլերոզով և քրոնիկ պիելոնեֆրիտով:
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում քաղաքում գրանցվել էր կորոնավիրուսով հիվանդի առաջին մահը: