Չինական Ուհան քաղաքում, որտեղից սկսվել է COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, մետրոն վերսկսել է աշխատանքը: Այս մասին հաղորդել է «Ժենմին Ժիբաո» թերթը:
Ավելի վաղ, կորոնավիրուսային համաճարակի պատճառով մետրոյի աշխատանևս քը դադարեցվել էր երկու ամսով: Մետրոյի հետ միասին հասարակական տրանսպորտը ժամանակավորապես դադարեցրել էր իր աշխատանքը:
Ներկայում Ուհանում վերականգնվել է 184 կայարանների աշխատանքը: Մետրոյում տեղադրված են ջերմային պատկերիչներ` քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի նշաններ հայտնաբերելու համար: