Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9134-ի։ Այս մասին հաղորդում է RTI գործակալությունը։
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդացության 1850 նոր դեպք է գրանցվել, մահացել է 64 մարդ։
Երկրում COVID-19-ից մինչ օրս 353 մարդ է մահացել։
ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում արդեն ավելի քան 465 հազար մարդ է վարակված, 21 հազարը մահացել են։