Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երևանում 17-ամյա տղան «թիթեռնիկ» դանակով հարվածել է խորթ հոր որովայնին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում, դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի վարույթում է Սերոբ Ս.-ի գործի դատական քննությունը:

Այս գործը մեկ պտույտ արդեն կատարել է դատական առաջին ու երկրորդ ատյաններում ու վերադարձվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Դեպքի պահին Սերոբ Ս.-ն անչափահաս էր՝ 17 տարեկան: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը անչափահասի խորթ հայրն է:

Ըստ մեղադրանքի՝ 2000 թվականի սեպտեմբերի 14-ին ծնված Սերոբ Ս.-ն  2018 թվականի մարտի 5-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 5 րոպեի սահմաններում, վիճաբանության մեջ է մտել խորթ հոր՝ իր մայրիկի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու հետ:

Վերջինս վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել ինչպես 17-ամյա տղայի, այնպես էլ նրա մերձավոր ազգականների հասցեին: Տղան վիրավորվել ու վիճաբանել է խորթ հոր հետ, որի ընթացքում իր մոտ եղած «թիթեռնիկ» տեսակի դանակով հարվածել է վերջինիս որովայնի առաջնային պատին՝ պատճառելով որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքեր, որոնք ուղեկցվել են բարակ աղու միջանցիկ վնասումով, լայնական հաստ աղու և սիգմայաձև աղու միջընդերքի վնասումով, հետորովայնամզային հեմատոմայով, հեմոպերիտոնեումով, որոնք տուժողի առոջղությանը պատճառել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գործի առաջին դատական քննությունը կատարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի նստավայրում՝ դատավոր Ա. Մկրտչյանի նախագահությամբ:

Այդ դատաքննության ժամանակ Սերոբ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է, որ գործը քննվի արագացված կարգով:

Գործով մեղադրող դատախազն առարկել է քննության արագացված կարգի կիրառման դեմ այն հիմնավորմամբ, որ դեպքի կատարման պահին ամբաստանյալը եղել է անչափահաս:

Տուժող տղամարդը չի առարկել գործն արագացված կարգով քննելու դեմ, միաժամանակ հայտնել է, թե ամբաստանյալից բողոք, պահանջ չունի:

Արագացված քննության դեմ չեն առարկել ամբաստանյալի շահերի պաշտպանը, ինչպես նաև օրինական ներկայացուցիչը՝ մայրը:

Դատարանն արձանագրել է, թե դատաքննության պահին ամբաստանյալի 18   տարին լրացած է, նա արդեն չափահաս է, հետևաբար՝ թույլատրելի է նրա գործը արագացված կարգով քննության առնելը:

Դրանից անմիջապես հետո ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը միջնորդել են Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ՝ կարճել քրեական գործի վարույթը ու դադարեցնել Սերոբ Ս.-ի քրեական հետապնդումը:

Դատարանը հաշվի է առել, որ գործը քննվում է արագացված կարգով: Չնայած մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է մինչև 7 տարի ազատազրկում, բայց արագացված կարգի կիրառմամբ քննության դեպքում ամբաստանյալը կարող է դատապարտվել առավելագույնը՝ 4 տարի 8 ամիս ազատազրկման, բացի այդ՝ դեպքի կատարման պահին Սերոբ Ս.-ն եղել է անչափահաս՝ 17   տարեկան, հետևաբար, ըստ առաջին ատյանի դատարանի եզրահանգման՝ կիրառելի է Համաներման ակտի՝ ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի մատնանշած դրույթը:

Դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Սերոբ Ս.-ի քրեական հետապնդումը:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, անտեսել է Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշումը և անչափահասի գործով կիրառել է դատական քննության արագացված կարգ:

Դատախազը խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Դատախազը մատնանշել է Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային  որոշումը, որում արձանագրված է. «Անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ չպետք է կիրառվի»:

Տվյալ գործի փաստական տվյալների համաձայն՝ Սերոբ Ս.-ն հանցավոր արարքը կատարել է՝ լինելով անչափահաս՝ 17 տարեկան:  Հետևաբար՝ նրա գործը նախադեպային որոշման ուժով ենթակա էր քննության ընդհանուր, ոչ թե արագացված կարգով:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Դանիելյան, Լ. Աբգարյան, Մ. Հարությունյան կազմով, մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը գնահատել է որպես հիմնավոր և բավարարել է այն:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Թեև ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված չէ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ կիրառելու ուղղակի արգելք, սակայն օրենսգիրքը անչափահասների գործերով չի նախատեսում ընդհանուր կարգից տարբերակված՝ դատական քննության արագացված կարգի կիրառման հատուկ կանոններ: Անչափահասների գործերով վարույթի իրականացման հատուկ կանոնները լրացուցիչ երաշխիքներ են սահմանում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության, հանցագործության կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտման, անչափահասի կողմից իր դատավարական իրավունքների իրացման, գործի արդարացի քննության համար»: Դատարանը շեշտել է՝ նման գործերի քննության ժամանակ ապացուցման ենթակա ընդհանուր հանգամանքներին զուգահեռ պետք է քննարկման առարկա դարձվեն նաև անչափահասների անձին վերաբերող տեղեկությունները, ահա թե ինչու՝ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ ամրագրել է, որ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ չպետք է կիրառվի: Յուրաքանչյուր դեպքում պետք է պարզել անչափահասի վարքագծի շարժառիթները:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, գործն ուղարկել է նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Պետք է ասել, որ դատական պրակտիկայում կան անչափահասների գործեր, որոնք քննվել են հենց արագացված ընթացակարգով, սակայն կայացված դատական ակտերը չեն բողոքարկվել, ու դատական ակտերը մտել են ուժի մեջ, չնայած որ խախտված են եղել անչափահասների գործերի քննության՝ վերոհիշյալ պայմաններն ու անտեսվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման պահանջները:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում