Հայաստանում, ինչպես նաև մի շարք երկրներում արտակարգ դրություն է հայտարարված: Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները տարածվում են նաեւ դատական համակարգի վրա: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ: ԲԴԽ որոշմամբ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ է կահավորվել տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով՝ հեռավար դատական նիստերի անցկացման նպատակով, սակայն, իրավիճակով պայմանավորված բազմաթիվ գործերով նիստեր հետաձգվում են: Տեսակետներ են հնչում որ անորոշ ժամկետում դատական նիստերի հետաձգումը կարող է ընդհանրապես վտանգի տակ դնել արդարադատության իրականացման ողջ պրոցեսը՝ խախտելով մի շարք անձանց արդար դատաքննության իրավունքը և տարբեր այլ իրավունքներ»: