Իրանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի վարակման նոր ռեկորդ՝ 3,076 դեպք, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրին:
Ընդհանուր աձմամբ, կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 35408-ի, մահվան դեպքերի թիվը կազմում է 2,517: Ապաքինվել է 11 679 հիվանդ: Նախորդ օրվա ընթացքում մահացել է 139 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա: