Կորոնավիրուսը շարունակում է փոխել աշխարհը, մեր կյանքը ու, բնականաբար, փոխվում է նաև տնտեսական իրականությունը։ Տնտեսական նոր իրողությունների մասին կխոսենք։ Աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրություն է՝ աննախադեպ միջոցառումներով, կանխարգելիչ քայլերով։ Թեկուզ հենց այն, որ աշխարհի շատ երկրների, այդ թվում Հայաստանի սահմանները փակ են ու սահմանափակվում է տնտեսական գործունեույթւոնը։ Նախ կխնդրեմ անդրադառնալ համաշխարհային տետեսության այս պահի խնդիրներին, դինամիկային ու հնարավոր հետևանքներին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հետ: