Friday, 19 04 2024
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը

Ռուսական 102-րդ ռազմաբազան՝ «խիստ գաղտնապահ». կորոնավիրուսի հնարավոր դեպքերի մասին՝ գործընկեր Հայաստանին ոչ մի տեղեկություն

Ռուսաստանում և Հայաստանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ քաղաքագետ, Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հարց է բարձրացնում՝ արդյոք ՀՀ Կառավարությունը տեղեկություններ ունի՞ Գյումրու ռուսական ռազմաբազայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին: Արդյոք կա՞ կորոնավիրուսով վարակված, և արդյոք բժիշկները ունե՞ն հասանելիություն ռազմաբազային:

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայից որևէ տեղեկություն ստանալը մեծ դժվարություն է։ Նույնիսկ ՀՀ իշխանություններն ու կառավարությունն են այս հարցում խնդիրներ ունենում, իսկ հայկական ԶԼՄ-ները առավել ևս ապարդյուն ջանքեր են գործադրում։ Նախքան Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը, ժամանակ առ ժամանակ տեղեկություններ հնարավոր էր լինում ստանալ։ Իսկ դրանից հետո որևէ ինֆորմացիա ստանալը խիստ անհնար է թվում։ 102-րդ ռուսական ռազմաբազայի լրատվական ծառայության ղեկավար Վադիմ Վալենտինովիչը ողջ օրվա ընթացքում այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ռուսական ռազմաբազայի «գաղտնապահության» խնդիրն ի հայտ է եկել նույնիսկ մինչև Ավետիսյանների ընտանիքի սպանությունը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ Պերմյակովի փախուստի մասին հայտնի դարձավ 2015 թվականի հունվարի լույս 12-ի գիշերը՝ ժամը 3.00-ին. «Թեև պայմանագրով պետք է անմիջապես հայտնեին, սակայն մեզ հայտնել են ժամը 10.5 րոպեին՝ 7 ժամ հետո»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ քանի որ խնդիրն ընդհանուր է, գործընկերային կլիներ, եթե ռուսական կազմն ինֆորմացիայով կիսվեր. «Ու եթե կարիք լիներ՝ հայկական կողմն էլ աջակցություն ցուցաբերեր հիվանդ զինծառայողների բուժման առումով, եթե կան այդպիսիք։ Դա կլիներ ամենաողջամիտ, տրամաբանական լուծումը՝ թե՛ Հայաստանի ու թե՛ Ռուսաստանի համար»։

Շարունակելով՝ Իոնիսյանը նշեց. «Դա նորմալ չէ, եթե ռազմակայանի տրամաբանությունը իսկապես գործընկերային է՝ նման պատկեր չպետք է ունենանք։ Առավել ևս կորոնավիրուսն այնպիսի բան է, որ բոլորս ֆրոնտի գծի այն կողմում ենք՝ մենք, ռուսները, բոլորը… և բնականաբար ինֆորմացիայի առավելագույն փոխանցումը բառացիորեն բոլորի շահերից կբխի։ Իհարկե խնդրահարույց է, որ ինֆորմացիայի փոխանակում չկա»։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով մեզ հետ զրույցում մշտապես բարձրաձայնել է ռուսական 102-րդ ռազմաբազայում առկա խնդիրները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ արտակարգ դրության պայմաններում գուցե կարելի է հասկանալ, թե ինչու բազան չի համագործակցում հայկական լրատվամիջոցների հետ։ Այդուհանդերձ, ըստ մեր զրուցակցի, կա խնդիր. «Այս պահի դրությամբ գուցե ինչ-որ տեղ հասկանանք, բայց անհասկանալի է՝ ինչու ՀՀ իշխանությունները չեն տրամադրում ինֆորմացիա։ Ըստ իս՝ կոնկրետ առողջապահության նախարարը պետք է կոնկրետ փաստերով իմանա՝ արդյոք 102-րդ ռազմաբազայի զինվորականների մեջ կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ մի փոքր սահմանափակված է տեղեկատվության տրամադրումը, բայց զարմանալի է՝ ինչու իշխանությունները չունեն կամ չեն պահանջել նման տեղեկատվություն»։

Ըստ Համբարյանի՝ այն վատ ավանդույթները, որ կային նախկին իշխանությունների օրոք, պահպանվում են նաև այսօր. «Նախկինում էլ այն, ինչ կար 102-րդ ռազմաբազայում, հույժ գաղտնի էր, այդ «ավանդույթը» պահպանվում է նաև այսօր, ինչն, իմ կարծիքով, անընդունելի է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում