Ներկա պահին անհնար է կանխատեսել, թե որքան կտևի COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակը, հայտարարել է առողջապահության ոլորտում ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Մայքլ Ռայանը։
«Ներկայումս ոչ ոք չի կարող ասել, թե որքան կտևի համավարակը։ Մեր առջև բազմաթիվ սցենարներ են։ Ես կարծում եմ այլ հարց է, որ մարդիկ տալիս են, թե որքան կտևեն մտցված սահմանափակումները և արդյոք դրանք կչեղարկվեն։ Մենք անորոշության փուլ ենք մտնում»,- ասել է նա։
ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում արդեն ավելի քան 465 հազար մարդ է վարակված, 21 հազարը մահացել են։