Կորոնավիրուսով հիվանդ աշխատակիցների թիվը ՄԱԿ-ում 86-ի է հասել, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի 86 աշխատակիցներ հայտարարել են մեզ, որ կորոնավիրուսով են վարակված»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքերով, դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Եվրոպայում, կան հիվանդներ նաև Աֆրիկայում, Ասիայում և ԱՄՆ-ում։