Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Մարդիկ հարմարվում են առցանց աշխատանքային ռեժիմին. Տավուշի մարզպետ

Կորոնավիրուսը ստիպեց հասարակություններին ինքնակազմակերպվել, փնտրել ու գտնել աշխատելու, ուսուցման, հաղորդակցման ոչ ստանդարտ ու ավանդական մեթոդներ։ Եթե մայրաքաղաքում, հարակից մեծ քաղաքներում այդ ինքնակազմակերպումն ավելի դյուրին է, մարդիկ ավելի հեշտ են հարմարվում, ապա անհամեմատ դժվար է այդ ամենն անել հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում։

Ինչպե՞ս է ընթանում արտակարգ դրության պայմաններում կյանքը Տավուշի մարզում, ի՞նչ միջոցառումներ են իրականացրել տեղական իշխանությունները։ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։

– Ընդհանրապես արտակարգ դրության դեպքում կան սահմանված ընթացակարգեր։ Մեկը արտակարգ իրավիճակի մարզային հանձնաժողովն է, որը մարզում իրականացնում է արտակարգ դրության հետ կապված միջոցառումները։ Ստեղծվել են նաև համայնքային շտաբեր, որոնք ներառում են նախկին խորհրդային չորս շրջանները։ Նրանցից երկուսը խոշորացված համայնքներ են՝ Բերդի և Դիլիջանի խոշորացված համայնքները։ Մյուս տարածաշրջաններում ևս միասնական շտաբ է գործում՝ Իջևանի հարակից համայնքներով և Նոյեմբերյանի երեք խոշորացված համայնքներով։ Աշխատանքները բաժանված են ըստ ուղղությունների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական։ Ամբողջ հանրապետության նման Տավուշում ևս իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի կանխենք կորոնավիրուսի տարածումը, նպաստենք մարդկանց զգոնությանը և կազմակերպվածությանը։ Շատ կարևոր է, որ զուգահեռ զբաղվում ենք նաև տնտեսական զարգացման հարցերով, քանի որ այս իրավիճակում նոր մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը տնտեսական զարգացման ավելի բարձր ցուցանիշներ ապահովելն է։ Ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որն անվանել ենք հնարավորությունների աշխատանքային խումբ։ Այդ խումբն ուսումնասիրում է զարգացման բոլոր ուղղությունները, մարտահրավերները։ Օրինակ՝ հաշվի ենք առել, որ առաջիկա ժամանակներում տուրիզմի ոլորտը ոչ միայն չի կարող արդյունք ապահովել, այլ դեռ մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, այնտեղ աշխատող անձանց։ Առաջիկա ամիսներին դա լինելու է սոցիալական մարտահրավեր մեզ համար։ Մենք նաև հնարավորություններ ենք ստեղծում, որպեսզի այդ անձանց ներգրավենք այլ՝ ավելի մեծ պահանջարկ ունեցող աշխատանքներում։ Համոզված եմ, որ մեր ջանքերն ապարդյուն չեն անցնի։ Զուգահեռ աշխատում ենք նաև հանրային հարթակներ ստեղծելու համար, որոնց մասնակիցները կլինեն ոչ միայն մարզպետարանի և պետական համակարգի աշխատակիցները, այլև հանրային ոլորտի մարդիկ։ Կարծում եմ, որ այս մարտահրավերը կարելի է օգտագործել հանրային համախմբվածությունը կազմակերպելու համար։

Ինչ վերաբերում է առցանց կյանքին, ապա կան դպրոցներ, որոնք հարյուր տոկոսով ինտեգրվել են համակարգին, կան դպրոցներ, որոնք ունեն տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ։

Իսկ մարզերում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, մարդիկ շարունակում են իրենց առօրյա զբաղմունքը։ Դա շատ կարևոր է նաև մեր երկրի պարենային անվտանգության տեսանկյունից։

– Տավուշի մարզից շատ են մեկնել արտագնա աշխատանքի, հատկապես Ռուսաստանի Դաշնություն։ Վտանգ չկա՞, որ արտերկրից եկողները կարող են վարակակիր լինել։

– Նախ ասեմ, որ Տավուշի մարզը արտագաղթի վիճակագրության մեջ առաջին հորիզոնականներում չէ։ Այն ցուցանիշները, որոնք կան, օրինակ, Գեղարքունիքի մարզում, չկան Տավուշի մարզում։ Բայց գիտեք, որ հանրապետությունում գործում են առողջապահական որոշակի արարողակարգեր, և այն անձինք, որոնք ՀՀ են գալիս արտերկրից, գտնվում են վերահսկողության ներքո։

– Տավուշի մարզում ո՞ր հաստատություններն ու հիմնարկներն են գործում առցանց ռեժիմով, և որոնք՝ ոչ։

– Ամբողջական առցանց ռեժիմով գործում են ուսումնական հաստատությունները, վարչական կառույցները գործում են մասնակի ստացիոնար ռեժիմով։ Մարզպետարանում ստացիոնար աշխատում է աշխատակիցների մոտ 15 տոկոսը, մյուսներն աշխատում են առցանց։ Մարդիկ ավելի են հարմարվում առցանց աշխատանքի ռեժիմին, և մենք ամեն ինչ անում ենք, որ դրանից աշխատանքի որակը ոչ միայն չտուժի, այլ ավելի շահի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում