Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է իշխանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին պատահական հեռախոսազանգերի միջոցով իր աշխատավայրից շփվել է տարբեր քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց սոցիալական վիճակով, հոգեվիճակով՝ կապված կորոնավիրուսի և դրա հետևանքով սոցիալական լարված իրադրության հետ: Փաշինյանի այդ քայլն անշուշտ արժանանում է ամենատարբեր գնահատականի: Նրա ընդդիմախոսները այն դիտարկում են, դիտարկելու են որպես ընդամենը PR քայլ, որը չունի ոչ մի էֆեկտիվություն և կոչված է ծածկելու կառավարության ոչ էֆեկտիվ քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանի համակիրները վարվում են հակառակ կերպ, այդ քայլը դիտարկելով վարչապետի ժողովրդականության, հաշվետվողականության, թափանցիկության և այլ դրական հատկանիշների համատեքստում՝ դիտարկելով որպես նոր Հայաստանի ևս մի վառ վկայություն: Բավականին պարզունակ կհնչի, եթե ասենք, որ ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է: Պարզունակ կհնչի, որովհետև ճշմարտություն կա անգամ երկու ծայրահեղ գնահատականներում: Այո, Փաշինյանի քայլում կա քարոզչություն և դրա միջոցով համապատասխան մթնոլորտ, մտայնություն, պատկեր ստեղծելու ցանկություն:

Այո, իրավիճակի լուծումները հեռախոսազանգերում չեն, և վարչապետն ու կառավարությունը մարդկանց պետք է տան գործնական, առարկայական լուծումներ: Բայց մեկը ոչ միայն չի հակասում մյուսին, այլ նաև լրացնում է, ամբողջացում:

Որովհետև քաղաքականության մեջ հույժ կարևոր է, թե լուծումները հանրային և քաղաքական ինչպիսի միջավայրում են մշակվում, թե ինչպիսի հոգեվիճակում են գտնվում քաղաքացիներն ու իշխանությունն այդ պահին: Եվ այդ իմաստով, Փաշինյանը կատարում է բավականին ռացիոնալ քայլ հենց կառավարման էֆեկտիվության տեսանկյունից, այսինքն՝ փորձում է հաղորդակից դառնալ քաղաքացիներին և նրանց էլ հաղորդակից դարձնել կառավարությանը, ձևավորելով այսպես ասած՝ համարժեք էներգետիկ միջավայր իրադրության հետագա կառավարելիության արդյունավետության համար: Հետագա քայլերի ռացիոնալությունն ու արդյունավետությունն արդեն այլ հարց են, բայց դա հակասության մեջ չէ արվածի հետ, այլ հակառակը: Եվ այս իմաստով, դա իսկապես նոր Հայաստանի վկայությունն է, որովհետև ամենազավեշտալի երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ Հայաստանի նախորդ երեք նախագահներից որևէ մեկը վերցնում է հեռախոսն ու թեկուզ ձևի համար զանգահարում քաղաքացիներին, հաղորդակցվում նրանց հետ:

Հանրագումարում, անշուշտ, առանցքայինը շարունակում է մնալ այն, թե ինչ է լինելու դրա արդյունքը, այսինքն՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը կապիտալիզացնելու քաղաքացիների հետ հաղորդակցությունը և այն վերածելու տնտեսական քայլերի: Սակայն այստեղ էլ կապիտալիզացիայի հարցը չի սահմանափակվում լոկ իրավիճակի կառավարման օպերատիվ արդյունքով: Բանն այն է, որ խնդիրն ունի նաև մշակութային, աշխարհայացքային կողմ, որտեղ առկա է առավել կարևոր և խորքային մի հանգամանք՝ քաղաքացի-կառավարություն փոխհարաբերության հանգամանքը, նոր մշակույթի ձևավորման հանգամանքը, պետության, իշխանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի վերափոխան հարցը:

Ի վերջո, համաշխարհային խորքային ճգնաժամն այդ առումով Հայաստանի համար հաղթահարելի է լինելու ոչ միայն կառավարության պատասխանատվությամբ ու ջանքով, ոչ միայն քաղաքացիների սպասելիքների արդարացման աստիճանով, այլ նրանով, թե քաղաքացիներն էլ, հանրությունն էլ որքան պատասխանատու կհամարեն նաև իրեն: Իսկ դրա համար հանրությունը պետք է համարի, որ պետությունն իրենն է, որ ինքն է իշխանությունը, և որ վարչապետը զանգահարել է իշխանությանը, ոչ թե իշխանությունը զանգահարել է քաղաքացիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում