Լոուքոսթեր «Պոբեդա»-ն կդադարեցնի բոլոր թռիչքները ապրիլի 1-ից՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ինչպես նշել են ավիաընկերությունից, բոլոր թռիչքները, ներառյալ ներքին թռիչքները, կդադարեցվեն մինչև մայիսի 31-ը: Միջոցը ձեռնարկվում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշման հետ կապված:
Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը նշել է, որ համաձայն է կառավարության որոշման հետ և քաղաքացիներին հորդորել է «հնարավորության դեպքում տանը մնալ»: Ըստ նրա, գործողությունների դադարեցման ժամանակ ցածր գնային ավիաընկերությունը «կենտրոնանալու է հակաճգնաժամային ծրագրի և թռիչքների վերսկսման նախապատրաստական աշխատանքների վրա»: