Ուրբաթ՝ մարտի 27-ին, Նյու Յորքի մետրոյի կայարանում խոշոր հրդեհ է բռնկվել՝ հայտնում է NBC 4-ը՝ վկայակոչելով իշխանություններին:
Հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, տուժածներից չորսը ստացել են լուրջ վնասվածքներ:
Ներկայումս քննիչները հարցաքննում են ականատեսներին: Իշխանությունները նշել են, որ դեռ վաղ է ասել, թե արդյոք հրդեհը դիտավորյալ է, բայց դեպքը դիտվում է որպես «կասկածելի»: