Լուրեր
ԱԻՆ մի աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, նրա գործընկերներից 11-ին մեկուսացրել ենք
  • 21:23
  • 2020-03-27
  • Դիտումներ՝ *

Ներկայումս փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել։ Մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Երևանի փրկարարական ջոկատներից մեկում ունենք վարակակիր, ով մեկուսացված է, գտնվում է բուժման փուլում»,- ասաց Գաբրիելյանը։

Նա հավելեց, որ փրկարարի հետ շփում ունեցած ևս 11 անձ մեկուսացվել են ԱԻՆ կառույցներից մեկում և գտնվում են բժիշկների ամենօրյա հսկողության տակ։

Փրկարար ծառայության տնօրենը ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՓԾ առաջնային խնդիրն է լինել մարտունակ և կարողանալ արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։

«Ամենօրյա աշխատանք է տարվում մեր նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումներում, որպեսզի առաջին հերթին կարողանանք մեր աշխատակիցների անվտանգությունը ապահովել՝ անհատական պաշտպանիչ միջոցներով, հորդորներով, Առողջապահության նախարարության ցուցումներով և այլն»,- ասաց Գաբրիելյանը։

  • Դիտումներ՝ *