Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար

Ոչինչ չպետք է բացառել. ինչպես կորոնավիրուսը կազդի ԼՂ հակամարտության վրա

Կորոնավիրուսային օրերի ամենատարածված քաղաքական դիտարկումներից մեկն այն է, որ համաճարակի պատճառով աշխարհում կարող է տուժել ժողովրդավարությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ չի ընդունում այդ գնահատականը, թե ժողովրդավարությունն այս օրերին կտուժի: «Մենք գործ ունենք մի քանի միտումների հետ, նախ՝ ուժեղանում են ազգային պետությունները, ինչպես մարդիկ, այնպես էլ ինքնամեկուսանում են պետությունները և ներփակվում են իրենց ազգային սահմաններում, արգելափակում են ելքերը և մուտքերը՝ մտածելով, որ այդպես մեծանում են երաշխիքները, որ վարակի տարածումը կկանխվի: Բացի դրանից՝ տեսնում ենք, թե որ երկրներում է, որ անվերահսկելի է կորոնավիրուսի պանդեմիան. այնտեղ, որտեղ շարժը մեծ է, որտեղ ամենաուշը փակեցին սահմանները: Եվ հակառակն է այն երկրներում որտեղ շուտ փակվեցին սահմանները, դպրոցներն ու համալսարանները և սահամանափակիչ միջոցառումներ ձեռնարկվեցին… Եվ կան ավտորիտար պետություններ, որոնք այս կարանտինի ռեժիմն օգտագործում են իրենց օպոնենտների հախից գալու համար»,- նշեց քաղաքագետը: Նա նաև ընդգծեց, որ ոչ միայն դեմոկրատիային ոչինչ չի սպառնում, այլև իրական դեմոկրատիայի պայմաններում է հնարավոր հաղթահարել այս ամենը:

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ ավելի շատ տեսակետներ են հնչում այն մասին, որ հայտնի միություններում խնդիրներ են առաջանում: «Այսօր լսեցինք Մակրոնի հայտարարությունը՝ կապված նրա հետ, թե որքանով էր ԵՄ-ն պատրաստ դիմագրավել այս գործընթացներին: Փոփոխություններ են առաջանում կորոնավիրուսի տարածման, բաց սահմանների քաղաքականության հետ, չէ՞ որ վիրուսի նման արագ տարածմանը նպաստեց բաց սահմանների քաղաքականությունը»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կորոնավիրուսը կարող է ազդեցություն թողնել հակամարտությունների վրա, Տաթևիկ Հայարպետյանը կարծիք հայտնեց, որ որոշակիորեն կարող է ազդեցություն թողնել ԼՂ հակամարտության վրա: «Վերջին շրջանում ադրբեջանական կողմից անկանոն ձևով հրադադարի խախտումներ են լինում: Մի կողմից՝ կա կորոնավիրուս, մյուս կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկավ կոչով՝ դադարեցնել հակամարտությունները և զբաղվել աշխարհի առջև ծառացած այս կարևոր խնդրով՝ պանդեմիայի դեմ պայքարով: Նաև ՀՀ արտգործնախարարը միացավ այդ կոչին: Այս հիվանդության առաջ բոլոր երկրները հավասարաչափ խոցելի են: Միևնույն ժամանակ կորոնավիրուսը նաև այլ ազդեցություններ կարող է ունենալ՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, նավթի գների անկումը անհետևանք չեն մնալու նաև Ադրբեջանի համար… Քաոտիկ իրավիճակ է ավտորիտար այս երկրում… Մեր գերխնդիրն է հասկանալ, թե ինչ ուղղությամբ կարող է զարգանալ այս ճգնաժամը և թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը այս փուլում կգնա մեծ էսկալացիաների, բայց կփորձի իրավիճակն օգտագործել, ճնշում գործադրել»:

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ երբեք չպետք է բացառել, որ Ադրբեջանը իր ներքին խնդիրներից շեղելու համար սահմաններին կսրի իրավիճակը՝ հենվելով նաև հակահայկականության վրա:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում