Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը վարակվել է SARS-CoV-2 կորոնավիրուսով: Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:
«Իմ թեստը դրական արդյունք է ցույց տվել: Բարեբախտաբար, ես մեղմ ախտանիշներ ունեմ, ես աշխատում եմ տնից՝ ինքնամեկուսացման պայմաններում», – գրել է նախարարը:
Նա կցել է մի տեսանյութ, որում նա իր հետևորդներին կոչ էր անում մնալ տանը և հետևել բժիշկների հորդորներին:
Following medical advice, I was advised to test for #Coronavirus.
I‘ve tested positive. Thankfully my symptoms are mild and I’m working from home & self-isolating.
Vital we follow the advice to protect our NHS & save lives#StayHomeSaveLives pic.twitter.com/TguWH6Blij
— Matt Hancock (@MattHancock) March 27, 2020