Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքը տեղյակ պետության ղեկավարի աշխատակազմի աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու միայն մեկ դեպքի մասին, և այդ անձը որևէ կերպ չի հաղորդակցվել Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկացնում է Interfax-ը։
«Ես գիտեմ մի դեպքի մասին, այսինքն ես կարող եմ հաստատել մեկ դեպք: Երկրորդի մասին ինձ ոչինչ հայտնի չէ»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ նախագահի աշխատակազմի երկու աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: