Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Խաչատուրովը հրաժարվեց, նույնը կանի նաև Սերժ Սարգսյանը. «Նախկինները սաբոտաժի են ենթարկում ապրիլյան պատերազմի ճշմարտության վերհանումը»

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստացել է Յուրի Խաչատուրովի գրավոր պատասխանն առ այն, որ վերջինս չի ներկայանա հանձնաժողով։ Անդրանիկ Քոչարյանը, հիշեցնենք, նման գրավոր առաջարկ էր ուղարկել Խաչատուրովին, ով այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Գուցե Յուրի Խաչատուրովի նման դիրքորոշման պատճառն այն է, որ վերջինիս թվում է, թե նա մեծ լավություն է անում Սերժ Սարգսյանին իր չներկայանալով, և դա է վկայում նաև երկու նախկին պաշտոնյաների վերջին շրջանի մտերմությունը, բայց իրադարձությունների ընթացքը կարող է բոլորովին այլ լինել։ Իրականում սա Սերժ Սարգսյանի համար հնարավորություն է ստեղծում ևս չներկայանալու հանձնաժողով՝ ասելով, որ միակ պատասխանատուն Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովն է, և ինքն ասելիք չունի։

Չմոռանանք նաև, որ Խաչատուրովն այն մարդն է, որի մասնակցությամբ և Ռուսաստանի «ջանքերով» ապրիլի 5-ի զինադադարը տեղի ունեցավ։ Եվ սա այն դեպքում, երբ շատ հրամանատարների պնդմամբ՝ իրենք պատրաստ էին հետ բերել քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած դիրքերը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով հանձնաժողով չգալու՝ Խաչատուրովի որոշումը, ասաց. «Համենայնդեպս, հանձնաժողովը, որը մինչ օրս աշխատել է, աշխատել է ճշմարտությունը վերհանելու, դրանից դասեր քաղելու ու հնարավոր բացթողումները այլևս չկրկնելու նպատակով։ Երբ տարբեր գործող ու պաշտոնաթող գեներալներ, սպաներ, զինվորներ, սերժանտներ, որոնցից ամեն մեկն իր կոմպետենցիայի չափով մասնակցություն է ունեցել այդ օրերին ռազմաճակատի պաշտպանության գործում, բոլորն իրենց պարտքն են համարել գալ ու ներկայացնել ողջ ճշմարտությունը, իսկ շտաբի նախկին պետը նման ցանկություն չունի, ավելին՝ հայտարարում է, որ հրաժարվում է գալ ներկայանալ ու ներկայացնել այն, ինչ իրեն հայտնի է՝ դա խոսում է այն մասին, որ նա, գոնե ինձ համար անհայտ պատճառներով, հրաժարվում է, որ հնարավոր բացթողումները հայտնի լինեն, հրաժարվում է, որ այդ բացթողումներից դասեր քաղվեն ու այլևս չկրկնվեն»։

Ըստ Մեհրաբյանի՝ այստեղ կա նաև անուղղակի շահագրգռվածություն՝ ճշմարտությունը թաքցնելու ուղղությամբ. «Այստեղ առաջանում են հիմնավոր կասկածներ, թե որքանով է նա կիսում մեր բոլորի այն շահագրգռվածությունը, որ ճշմարտությունը վերհանվի, բացթողումներն ի հայտ գան, դրանից դասեր քաղվեն, ու որպեսզի այդ բացթողումներն այլևս չկրկնվեն։ Իհարկե, սա խիստ ցավալի փաստ է»։

Կա՞ արդյոք այս ամենում Սերժ Սարգսյանին «փրկելու» կամ «լավություն անելու» քաղաքականություն՝ մեր հարցադրմանն ի պատասխան Մեհրաբյանն ասաց. «Այս քայլով արդեն իսկ այդ շրջանակի մարդկանց մոտիվացիայի վերաբերյալ հիմնավոր կասկածներն այլևս թույլ են տալիս ասելու, որ ոչինչ բացառելի չէ։ Չեմ կարող բացառել այլևս որևէ վարկած»։

Սա, մյուս կողմից էլ, նաև Սերժ Սարգսյանին հիմք կտա՞ չներկայանալու հանձնաժողով ու ասելու՝ Գլխավոր շտաբի պետն էր պատասխանատու, թող գար ու պատասխաներ՝ մեր հաջորդ հարցադրմանն ի պատասխան Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Դա էլ չեմ բացառում։ Համենայնդեպս, մարդկանց այդ շրջանակը շահագրգռված չէ, որ հանձնաժողովը իր հետապնդած նպատակներին հասնի»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Խաչատուրովի նման դիրքորոշումը գուցե կապված է նախկինների համակարգված մոտեցումների հետ, որը ենթադրում է ամեն կերպ սաբոտաժի միջոցով խանգարել նոր իշխանություններին արդարադատության իրականացման հարցում։

«Ինչ վերաբերում է հրավերին չներկայանալուն, ապա քանի որ այն միայն հրավեր էր՝ իրավական հետևանքներ չեն լինի, այնուամենայնիվ, հուսով եմ, հասարակության մոջ դրան բարոյական հետևանքներ կհետևեն։ Բացի այդ՝ նախկինում Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ կան հիմքեր երրորդ նախագահին հրավիրելու և բացատրություն վերցնելու։ Այդ հրավերից հետո կգա, թե չի գա՝ դրա արդյունքում Խաչատուրովի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կլինի հասարակության մեջ։ Եթե Սարգսյանն էլ չգա, պատկերը կամբողջանա, ու կստացվի, որ նախկին համակարգը սաբոտաժի է ենթարկում այս պրոցեսը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ցանկալի կլինի եթե այդ երևույթին հասարակական, հանրային գնահատական տրվի։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն էլ կարող է չներկայանալ՝ հիմնավորելով, որ պատասխանատու ԳՇ պետը չի ներկայացել, քաղաքագետն արձագանքեց. «Դա կախված է նրանից, թե պրոցեսն ինչպես է ընթանում, որի մասին հանրային հատվածում դեռևս տեղեկություններ չկան։ Եթե տեղի է ունեցել հանցագործություն, ապա հետագայում կլինեն բերման ենթարկելու մեխանիզմներ, որոնց միջոցով նույն Խաչատուրովը հնարավոր է բերման ենթարկվի ու բացատրություններ տա։ Այս պահին կա միայն բարոյական կողմը։ Սա միջանկյալ փուլ է, որը պետք է որոշակի հանգուցալուծման հասնի արդեն արդյունքների հրապարակման պահին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում