Tuesday, 16 04 2024
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Ստամբուլում մոտ տասը հայ է վարակվել կորոնավիրուսով. Թուրքիան թաքցնում է վարակվածների և մահացածների թվերը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակված հայեր կան, մոտ 10 հոգի, սակայն նրանցից որևէ մեկի կյանքին սպառնացող վտանգ չկա։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ «Ակոսին» հաճախ թղթակցող կանանցից մեկն էլ է վարակվել կորոնավիրուսով։ Էստուկյանը նշեց, որ այս պահին Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով պաշտոնապես մահացել է 75 հոգի, բայց այս թիվն առաջիկայում դեռ կաճի։

«Այս թիվը պաշտոնական հայտարարված թիվն է, ոչ թե իրականը։ Կանխամիջոցները քայլ առ քայլ են իրականացվում, փողոց դուրս գալն արգելված չէ, արգելված է միայն իմ տարեկիցների համար, այսինքն՝ 65 տարեկանը լրացածներին արգելվում է դուրս գալ փողոց։ Շուկաները, սննդի կենտրոնները գործում են, փակ են հագուստի, խաղալիքների խանութները։ Պատմական փակ շուկան հիմա իսկապես փակ շուկա է դարձել, այն կարևոր տնտեսական կենտրոն էր, որ այս օրերին փակվել է։ Այս անցուդարձը տնտեսությունը ծանր է տանում»,-ասաց Բագրատ Էստուկյանը։ Նա նկատեց, որ հատկապես դժվարացել է աշխատող խավի վիճակը, քանի որ Թուրքիայում մի մեծ հատված կա, որ ամենօրյա աշխատանքով իր ապրուստն էր հայթայթում, և հիմա պետությունը որևէ կերպ չի օժանդակում նրան։ Պետությունը միջոցառումներ է իրականացնում մեծ ընկերությունները փրկելու համար, իսկ ժողովրդի մասին մտածող չկա։

«Հասարակության բնականոն կյանքն է խաթարված։ Խաթարվել է հոգեբանությունը, մարդիկ տագնապած են։ Սա ճգնաժամ է, մարդիկ պետության հայտարարություններին չեն հավատում, գիտեն, որ վարակը շատ ավելի է տարածված, քան այն, որ հայտարարվում է։ Որ հիվանդանոց դիմում ենք, տեսնում ենք՝ 20-25 բուժվող կա, մինչդեռ պետությունը այլ թիվ է հայտարարում»,- ասաց Էստուկյանը։

Պոլսո հայոց պատրիարքարանը միջոցառումներ է իրականացնում համայնքին օգնելու համար։ Հիմա կամավորների խմբեր են ձևավորվել, որպեսզի միայնակ տարեցների կարիքները հոգան, առևտուր անեն, հասցնեն նրանց։

«Այս պահին արտակարգ դրություն հայտարարված է միայն տարեցների համար։ Այս գործընթացը հայտնի է, որ մինչև ապրիլի վերջ անխափան պետք է գնա, դպրոցները հայտարարել են, որ մինչև ապրիլի վերջ փակ պետք է մնան։ Հիմա խոսվում է այն մասին, որ այս ճգնաժամը հնարավոր է շարունակվի մինչև հունիսի վերջ»,- հավելեց նա։

Նա նշեց, որ Ստամբուլում նոր գերեզմանոց են կառուցում հատուկ կորոնավիրուսից մահացածներին թաղելու համար. «Դրա համար մտածում ենք, որ թվերը մեծ են, քան հայտարարում են։ Առողջապահության նախարարությունն ամեն օր թիվ է հայտարարում, բայց այս թվերը արժանահավատ չեն։ Այս նոր գերեզմանում 30 հոգի արդեն թաղված են»։

Ստամբուլի օդանավակայանը դադարել է գործել. Էստուկյանի խոսքով՝ ո՛չ եկող կա, ո՛չ գնացող, իսկ մանրածախ առևտուրը զբոսաշրջիկների շնորհիվ էր կայանում, հիմա բոլորը մնացին անգործ, որևէ մեկը աշխատանք չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում