Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Երևանի ու Թբիլիսիի սերտ համագործակցությունը՝ արտակարգ դրության, փակ սահմանների պայմաններում

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին հայտնել էր, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույցի ընթացքում պետք է քննարկեն կորոնավիրուսի վարակի պայմաններում բեռնափոխադրումների համար ծագող խնդիրներն ու դրանք հնարավորինս արագ հաղթահարելու մեխանիզմները: Թե՛ Հայաստանում և թե՛ Վրաստանում, ինչպես հայտնի է, հաստատվել է արտակարգ դրություն։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ շատ կարևոր է այս փուլում հայ-վրացական սերտ համագործակցությունը. «Մեր բեռների համար Վրաստանը տարանցիկ երկիր է, իսկ այս կորոնավիրուսի շրջանակներում որոշ սահմանափակումներ են տեղի ունենում։ Դրանցից վերջինը հենց Մառնեուլի ու Բոլնիսի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ սահմանելն էր։ Իսկ դեպի Բագրատաշեն ճանապարհը հենց Մառնեուլի շրջանով է անցնում, դրա համար որոշ խնդիրներ եղան։ Այսօր արդեն բեռնափոխադրումները կատարվում են, իրենք այդ կարանտինային գոտով որպես տրանզիտ անցնող ավտոմեքենաներ են համարվում։ Հատուկ հսկողությամբ անցնում են սահմանը ու թե՛ Հայաստանից արտահանում են ապահովում, թե՛ ներմուծում հենց այդ ուղով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ այս ճգնաժամային ֆոնի վրա ակտիվ քննարկումները շարունակվում են, ինչը միանշանակ ողջունելի է. «Ամեն մեկն իր կողմից փորձով է կիսվում, թե ինչպես են կարողանում այս ընթացքը հաղթահարել, միգուցե նաև կարողանան իրար օգտակար լինել։ Հայաստանն իր փորձն ու կարողություններն ունի, Վրաստանը՝ իր։ Ինչու ոչ՝ շատ կարևոր է միմյանց փորձն ուսումնասիրել, հասկանալ ու միմյանց օգտակար լինել։ Երկու հարևան պետություններ ենք, ու ես շատ կարևոր եմ համարում։ Շատ բաներ, օրինակ, բեռնափոխադրողների համար անհասկանալի էին՝ ինչ կարելի էր սպասել Մառնեուլը փակելուց հետո, բայց ի վերջո հայտարարվեց, որ այդ ամենը բեռնափոխադրումների վրա չի ազդում, ու բեռնատար ավտոմեքենաները կարող են որոշակի պրոցեսներ անցնելուց հետո կատարել իրենց բեռնափոխադրումը։ Ապահովում է նաև, որ վարորդները տեղացիների հետ կոնտակտ չունենան, ու նաև հակառակը՝ վիրուսը դուրս չգա այդ շրջանից, նոր վիրուսի դեպքեր տարածաշրջան չմտնեն»։

Դիտարկմանը՝ այսինքն՝ հնարավոր է լինում նույնիսկ փակ սահմանների պարագայում այնպես անել, որ մինիմալ կորուստներով դուրս գանք, մեր զրուցակիցն ասաց. «Սահմանը փակ է մարդկանց համար, բայց մեր քաղաքացիները Վրաստանից իրավունք ունեն վերադառնալու Հայաստան, իրենց քաղաքացիներն էլ Հայաստանից՝ Վրաստան։ Վերջին շրջանում նաև դեսպանատունը կազմակերպեց մեր քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչը ևս համագործակցության արդյունք է։ Նույնիսկ հնարավորություն տրվեց Ռուսաստանից եկող հայաստանցիներին հետ գալ՝ չնայած սահմանը փակ էր, խոսվում էր, որ եթե ուզում եք Հայաստան գալ, պետք է օդային ճանապարհն օգտագործեք։ Բայց կուտակում էր եղել Լարսում, ու միջպետական մակարդակով այդ հարցը լուծվեց, ու մեր քաղաքացիներին թույլատրվեց ցամաքային ուղով գալ Հայաստան։ Չնայած այս բարդ ժամանակաշրջանին, երբ ամեն մարդ կարող է վարակակիր լինել ու վտանգ ներկայացնել, լինում են կոմպրոմիսային որոշումներ, ու աջակցություն է տեղի ունենում։ Վերջին շաբաթների ընթացքում մենք սրա ականատեսը եղանք՝ թե՛ բնակիչների և թե՛ բեռների մասով։ Միգուցե ժամանակային պրոցեսը երկար է, բայց ի վերջո բեռնափոխադրումը չի դադարել, ինչը հիմք է տալիս մտածելու, որ տնտեսական որոշակի աշխուժությունը կպահպանվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում