Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մակրոնն ահազանգում է, Իտալիան՝ մերժում. Հայաստանի դերը նոր Եվրոպայում

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Եվրամիության երկրների ղեկավարների տեսահամաժողովի ընթացքում նշել է, որ ջանքերը չհամատեղելու դեպքում կկորցնեն Եվրամիության հիմնասյուները, այդ թվում՝ Շենգենյան գոտին: Ֆրանսիայի նախագահը ազդարարել է կորոնավիրուսի ամենամեծ վտանգը Եվրոպայի համար՝ իհարկե, մարդկային առողջությունից հետո: Խոսքը Եվրամիության փլուզման մասին է, որի բավականին շոշափելի ազդակները կամ ռիսկերը կորոնավիրուսն արդեն բերել է: Ավելին, նույն տեսակոնֆերանսի արդյունքում վարակի դեմ պայքարի համատեղ կոմյունիկեն չի ստորագրել Իտալիայի վարչապետ Կոնտեն՝ Եվրամիությանը տասը օր ժամանակ տալով իր պահանջած շտկումները կատարելու համար:

Իտալիայում, որը ամենից տուժածն է եվրատարածքում, բացահայտ են խոսում այն մասին, որ ԵՄ երկրները օգնության ձեռք չեն մեկնել, որ Եվրամիությունը բավարար չի աջակցել վարակի դեմ պայքարում: Սա գուցե ունի որոշակի զգայականություն, որովհետև ԵՄ մյուս երկրներում իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, և ամեն պետություն զբաղված է իր քաղաքացիների, տնտեսության և շահերի պաշտպանությամբ: Բայց ահա հենց այդ հանգամանքը ակնառու է դարձնում, որ Եվրամիությունը, լինելով միասնական տնտեսաքաղաքական, հանրային միասնական համակեցության աննախադեպ գոտի, առաջին իսկ խորքային ճգնաժամի պարագայում կանգնում է միասնական գործելու մարտահրավերի առաջ՝ ըստ էության ցույց տալով, որ ռազմավարական խորք՝ որպես միասնական կառույց, Եվրամիությունը չունի:

Այդ հանգամանքը իհարկե պետք է արձանագրել ցավով, որովհետև համենայնդեպս իր առօրյա տեսքով Եվրամիությունը մարդկային, հասարակական համակեցության գրեթե իդեալ էր, և մեծ հաշվով տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ իդեալի փլուզում:

Մյուս կողմից, սակայն, եթե արձանագրվում է, որ վճռորոշ մարտահրավերի պայմաններում առաջանում է այդ փլուզումը, ուրեմն իդեալը եղել է խաբկանք, եղել է պատրանք, իսկ դրա գոյությունն ավելի վտանգավոր է, քանի որ հղի է ինքնախաբեությամբ: Ընդ որում, այն երկրների համար, որոնք Եվրամիությունն ու եվրոպական քաղաքակրթությունն ընտրել են որպես զարգացման ուղենիշ: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Տվյալ պարագայում, սակայն, ակնարկն ամենևին այն չէ, որ պետք է հրաժարվել այդ ուղենիշից: Բոլորովին:

Բանն այն է, որ Հայաստանը ևս պետք է վերագնահատի, թե ինչ ասել է Եվրոպա, Եվրամիություն, և ինչ է իրենից այն ներկայացնում որպես ուղենիշ և առաջին հերթին՝ որպես ապագայի գործընկեր: Կորոնավիրուսը Եվրոպան դնելու է էական վերանայումների օրակարգի առաջ, բերելու է նոր քննարկումներ ու գործընթացներ: Հայաստանի համար շատ կարևոր է դառնալ դրանց մասնակից, կարողանալ ներգրավվել դրանցում, ունենալ գաղափարներ, առաջարկներ, մոդելներ: Հնարավոր է, որ նաև այդ հանգամանքը նկատի ուներ ԵԺԿ նախագահ Տուսկը, որը մարտի առաջին կեսին Բրյուսելում հանդիպելով Հայաստանի վարչապետի հետ՝ նրան իր աջակցությունն էր հայտնել Եվրոպայի ամենամեծ քաղաքական միավորման նախագահի իր դիրքից: Տուսկը գուցե ակնարկում էր, որ Հայաստանը կարող է և պետք է դիտարկի ԵԺԿ-ն իբրև ոչ միայն հայ-եվրոական հարաբերության խորացման հարթակ, այլև այժմ արդեն դրանից առաջ նախ՝ եվրոպական արդիականացման անխուսափելի թվացող օրակարգին միանալու հարթակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում