Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թոքաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացելով COVID-19-ի հապավումը՝ նշեց. «Սա հիվանդություն է, սա գրիպ չէ, մրսածություն չէ. սա կոնկրետ հիվանդություն է, որն առաջացնում է կոնկրետ հարուցիչ, և այս նոր հիվանդությունը դասվում է ինֆեկցիոն հիվանդությունների ընտանիքին»:
Նրա խոսքով՝ այս հիվանդությունը սպեցիֆիկ է, որը նշանակում է մեկ հարուցիչ, մեկ հիվանդություն. «Այսինքն՝ այլ հարուցիչ չի կարող առաջացնել այդ հիվանդությունը: Այս փաստը պետք է օգտագործվի թե՛ ախտորոշոման, թե՛, առավել ևս, բուժման ընթացքում»:
Մեր զրուցակիցը նշեց, որ կորոնավիրուսը կարող է զարգանալ թեթև՝ ընդհուպ մինչև առանց ախտանշանների, միջին ու ծանր, և անհրաժեշտ է բուժման և ախտորոշման անհատականացում. «Բժիշկը պետք է ճիշտ գնահատի, թե ով է իր առջև»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: