Դրան զուգահեռ մեծանում է նաեւ առողջացածների թիվը, որոնք արդեն 13-ն են: Կարանտինի մեջ է 4 405, հիվանդանոցային պայմաններում բուժվում է 247 մարդ:
Ըստ Վրաստանի կառավարության պաշտոնական կայքի՝ stopcov.ge-ի, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 81-ի: Առողջացել է 13 մարդ: Կարանտինի մեջ է 4 505, հիվանդանոցային բուժում է ստանում 247 մարդ:
Համավարակի պատճառով Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակել է երկրի սահմաններն արտասահմանցիների համար: Մինչեւ ապրիլի 21-ը երկրում հայտարարված է արտակարգ դրություն, երկու շրջաններում՝ Մարնեուլիում եւ Բոլնիսում կարանտին է մտցված: