«Աշխարհն այսօր կանգ է առել կորոնավիրուսի պատճառով: Ժամանակ առ ժամանակ մարդկությունը տեսել է էպիդեմիաներ՝ խոլերայի, տիֆի, ժանտախտի, բայց սրանք եղել են լոկալ: Բայց հիմա քանի որ աշխարհը շատ կոմունիկացիոն է, հնարավոր չէ, որ որևէ երկիր խուսափի այսպիսի հիվանդությունների տարածումից: էներգետիկ դաշտի և տիեզերական գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, ու դրանք իրենց ազդեություն են թողնում, մեծ փոփոխություններից ոչ մեկս չենք կարող խուսափել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ հավելելով, որ դավադրությունների տեսությունից վարկածները ապացուցելի չեն և դրանց հետևից ընկնելն անիմաստ է: -Պետք է ինքնագիտակցության գգալ և հասկանալ՝ ինչ է կատարվում: Մարդն ինքն իր հետ մնալով՝ շատ ավելի լավ կտեսնի իրեն, և տիեզերքի հետ փոխհարաբերվելու իր ձևը միգուցե կփոխի»:
Համաճարակով պայմանավորված փոփոխություններ են նկատվում ոչ միայն միջանձնային, այլ նաև միջպետական հարաբերություններում: Կորոնավիրուսը նաև թեստ է՝ ճանաչելու բարեկամներին, գործընկերներին: Տեսում ենք, որ ԵՄ երկրներն աջակցում են միմյանց: Որտե՞ղ է այս ընթացքում ԵԱՏՄ-ն: Հրանտ Վարդանյանն ի պատասխան այս հարցի, նշեց. «…ԵԱՏՄ-ն ստեղծել են կապիկ չեկիստները մարդկանց կապիկացնելու համար. այդպիսի կառույցները շուտով փլվելու են… Ամեն օրը նոր բան է բերում»:
«Կորոնավիրուսից հետո մարդը պիտի ծաղկի ծիրանենու նման ու պտուղ պիտի տա»,- իր զրույցը լավատեսորեն եզրափակեց ռեժիսորը:
Մանրամասն՝ տեսանյութում: