ԵՄ անդամ երկրները հաստատել են Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու որոշումը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ԵՄ անդամները հավանություն են տվել 2020 թվականի մարտի 25-ին ԵՄ Խորհրդի եզրակացությանը:
Ինչպես նշված է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, այս պայմանագիրը վերաբերում է ընդլայնման, կայունացման և ասոցացման գործընթացին:
Հայտնի է դարձել, որ ԵՄ գագաթնաժողովն անցկացվել է տեսակապի միջոցով: