Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հույս ունեմ՝ համաճարակի հաղթահարումը սարերի հետևում չէ, դրանից հետո մեզ մոտ էական ոչինչ չի փոխվելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

– Պարոն Սահակյան, արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների գործողությունները։ Ինչպե՞ս այս շրջանը, ըստ Ձեզ, կանդրադառնա իշխող ՔՊ-ի վարկանիշի, հետագայում նաև՝ հանրաքվեի արդյունքների վրա։

– Այսօրվա դրությամբ, չհաշված օպերատիվ թերությունները, կառավարությանն ընդհանուր առմամբ հաջողվում է արդյունավետ իրականացնել համաճարակի տարածման զսպման գործողությունները։ Համաճարակը, միևնույն է, գալու էր և տարածվեր։ Կառավարության խնդիրն էր և է պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավորինս նվազեցվեն վարակվածների քանակի աճի տեմպերը, որպեսզի անվերահսկելի վիճակ չստեղծվի։ Մեթոդների արդյունավետության մասին կարելի է դատել այսօրվա թվերից՝ հիվանդացությունների ամենօրյա աճը ստաբիլ է, վարակի տարածման թռիչքային աճ չկա։ Շատ կարևոր է, որ կառավարությունը փորձում է այս հարցում թափանցիկ գործել։ Այսօրվա դրությամբ կառավարության հասցեին քննադատության առիթ կարող է լինել, որ երկու տարվա մեջ այդպես էլ անխափան աշխատող համակարգ չստեղծվեց։ Կառավարումը հախուռն է, իրավիճակային և այդ պատճառով՝ ամենափոքր, ծիծաղելի բացթողումներով լի։

Ճգնաժամային իրավիճակները սովորաբար կառավարությունների կողմից օգտագործվում են հանրությանը համախմբելու և ուշադրությունը մի խնդրի վրա կենտրոնացնելու վրա, որում իրենց մեղավորությունը փոքր է։ Եթե չեն լինում այսպիսի իրավիճակներ, իրական կամ անիրական «թշնամիներ», որոնց դեմ կառավարությունները հաջողությամբ պայքարում են, ապա որոշ կառավարություններ այդպիսիք ստեղծում են։ Այսպիսի իրավիճակների վրա կարելի է դուրս գրել ցանկացած կառավարությունների ցանկացած թերացում։ Միաժամանակ, համաճարակը հաղթահարելուց հետո ակնհայտ է դառնալու, որ հեղափոխական կառավարության համառ պայքարը ՍԴ դատավորների հարցում դեռևս իր համար դրական արդյունքի չի հանգեցրել, և դա կարող է իրավիճակին տիրապետելու կառավարող ուժի կարողությունների վրա էական ստվեր գցել։ Կարծում եմ՝ այս երկու երևույթներն իրար կհակակշռեն։

– Քաղաքական դաշտի, քաղաքական մյուս ուժերի գործողություններն ինչքանո՞վ են ադեկվատ օրվա իրավիճակին։ ԱԺ-ում թվով երկրորդ քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի կեցվածքն ի՞նչ նոր դիրքավորման մասին է վկայում։

– Քաղաքական որևէ ուժի այլ քայլեր, քան կառավարության ողջամիտ գործողություններին աջակցությունն է, կարող է սխալ ընկալվել և էականորեն ազդել այդ ուժի վարկանիշի վրա։ Ինչ վերաբերում է կոնկրետ ԲՀԿ-ին, ապա, կարծում եմ, այդ քաղաքական ուժը մի ամենահիմնական խնդիր ունի՝ ֆիզիկապես ու քաղաքականապես պաշտպանել առաջնորդի սեփականությունը։ Սա ցավով եմ արձանագրում, քանի որ հեղափոխական սկսված գործընթացները պետք է հանգեցնեին վիճակի, երբ քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատված կլինեին։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում իր սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձը պետք է վճարվի բյուջեից։ Արդյոք երկրորդ քաղաքական ուժը նույնը կհայտարարե՞ր, եթե ամենասերտ փոխկապակցվածություն չունենար այդքան ձեռնարկությունների հետ։ Սա հռետորական հարցադրում է։ Յուրաքանչյուրը թող իր համար պատասխանի։ Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ է դառնում քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու հրամայականը։ Բիզնեսի հետ փոխկապակցված քաղաքական ուժը քվեարկելու է իր բիզնեսի օգտին։ Դա աներկբա է, ու պատահական չէ, որ աշխարհը նման տարանջատման համար հստակ կարգավորումներ է կիրառում։

– Արդյոք համաճարակային իրավիճակի հաղթահարումից հետո կտեսնե՞նք նաև փոփոխված քաղաքական դաշտ։

– Ոչ, այդպես չի լինի։ Հույս ունեմ՝ համաճարակի հաղթահարումը սարերի հետևում չէ, և դրանից հետո մեզ մոտ էական ոչինչ չի փոխվելու։ Խոսքը նաև տնտեսությանն է վերաբերում։ Վարչապետի հայտարարություններն էլ, թե հնարավոր է Հայաստանը որոշակիորեն լրացնի ճգնաժամի հետևանքով առաջացած համաշխարհային տնտեսության անկումը, ոչ այլ ինչ է, քան քարոզչական պաստառ։ Եթե հաջողվի նախկին տեմպերը պահպանել, էլի կարելի է գոհ լինել։

– Արտահերթ գործընթացներ հնարավոր համարո՞ւմ եք։

– Եթե խոսքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին է, ապա ոչ։ Մոտ, տեսանելի ապագայում այդպիսի զարգացումներ, կարծում եմ, չեն լինի։ Միաժամանակ պետք է ընդգծեմ իմ համոզմունքը, որ պետությունը կշահի, եթե ԱԺ ընտրությունները հերթական չլինեն։ Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ մեր կուսակցությունը դեռևս պատրաստ չէ այդպիսի զարգացման, սակայն խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են լրացուցիչ հույս ու հնարավորություն տալ պետության զարգացման համար, ինչը, ԱԺ-ի հանդեպ վստահության այս մակարդակով, հնարավոր չէ։ ԱԺ-ն պետք է գաղափարական ու վստահության, ուժի առումով հակակշիռ լինի գործադիրին։ Պետք է վստահություն լինի, որ եթե գործադիրը սխալվի, ԱԺ-ն դա կշտկի, ու որոշումները, ի վերջո, կծառայեն ի բարօրություն բոլորի։ Այդպիսի վստահություն այսօր չկա, ու դա ես չեմ ասում, այլ սոցիոլոգիական հարցումները, իմ շփումները, հնչող բազմաթիվ հեղինակավոր կարծիքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում