«Ամբողջությամբ ձևավորված և կահավորված են տեղամասային կենտրոնները և պատրաստ են սպասարկել ընտրողներին»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ անդրադառնալով Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Նա նշեց, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված իրենց աշխատանքներում վերախմբագրումներ են կատարվել. «Մասնավորապես, տեղամասերում սանիտարահիգիենիկ իրավիճակի, ընտրողների և տեղամասերում գտնվող անձանց բժշկական անվտանգության նկատառումներից ելնելով որոշակի կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկվել. ընտրողները և բոլոր պատասխանատուները ապահովված կլինեն դիմակներով, ձեռնոցներով, ընտրողները՝ նաև անհատական գրիչներով: Կարվի մաքսիմալը կանխիչ գործողությունների համատեքստում»:
Մեր զրուցակցի խոսքով՝ կօգտագործվի նաև ողջ օրենսդրական գործիքակազմը ընտրողների կուտակումներից խուսափելու համար. «Առիթն օգտագործելով՝ բոլոր ընտրողներին և գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտներին հորդորում ենք ըմբռնումով մոտենալ պայմանական սահմանափակումներին»:
Մանրամասն՝ տեսանյութում: