Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Աժիոտաժը քաղաքական ու առևտրային է, այլ ոչ թե վիրուսը. Ռուսաստանից Հայաստան ցորեն ներկրվում է, բայց ոչ հայ գործարարների միջոցով

«Ռուսաստանի Դաշնությունից ցորենի ներկրման խնդիր իսկապես կա։ Բայց խնդիրները ավելի շատ քաղաքական են, քան կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ից ցորենի ներկրմամբ զբաղվող Տարոն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ հարցին, որ Ռուսաստանն արգելել է իր երկրից հացահատիկի արտահանումը։ Հարցին, թե որքանո՞վ է դա խնդիր առաջացնում Հայաստանի պարենային ապահովվածության տեսանկյունից, նա պատասխանեց․«Իրոք խնդիր առաջացրել էր, հարցը մենք բարձրացրել ենք ԵԱՏՄ հարթակում, այսօր նիստը եղել է, պայմանավորվածություն է եղել, որ նման իրավիճակները կբացառվեն։ Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որպեսզի այդ դեպքում ԵԱՏՄ տարածքում, այսինքն՝ մենք յուրաքանչյուրս մեր սահմանի համար արտահանման արգելքներ դնենք, որպեսզի չստացվի, որ ԵԱՏՄ երկրի միջոցով գնում է երրորդ երկիր։ Այդ հարցը ամսի երեքին վերջնականապես կպայմանավորվենք»։

Մեր զրուցակից ներկրողի խոսքերով՝ այնպես չէ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ իր տարածքից ցորեն արտահանվի, պարզապես խնդիրն այն է, որ նավթի ու առհասարակ աշխարհում տիրող զարգացումների պատճառով ռուբլու կուրսը նվազեց, իսկ դոլարինը՝ բարձրացավ։ Հատկապես ռուբլու կուրսի նվազման պարագայում Հայաստանից արագ ռուբլի գնեցին և գնացին Ռուսաստանից ցորեն բերելու։ Սակայն Ռուսաստանն էլ այս պարագայում ցորենի գինը բարձրացրեց, ու Հայաստանից մեկնած ներկրողները կանգնեցին փաստի առաջ։ «Այսինքն՝ ներկրումը կանգնեց ռուբլու արժեզրկման և Ռուսաստանում ցորենի գնի բարձրացման հետևանքով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում էլ ռուսական կողմը շատ դանդաղ է աշխատում, 1 ժամվա մեջ միայն 1 մեքենա է անցնում, բայց այն մեքենաները, որոնք հայկական համարներով չեն, և հայ վարորդներ չեն, մաքսատուն են մտնում շատ արագ, ցորենը դատարկում են Հայաստանի գործարաններում, պահեստներում և արագ հետ են գնում։ «Բայց մաքսատանը հիմա հարյուրավոր մեքենաներ կան կանգնած, ու բոլորը հայ վարորդներ են։ Հայ վարորդները կանգնած են, բայց օսերը անցնում են։ Մաքսակետից մինչև Նոյեմբերյան քաղաք մեքենաներ են։ Անունը դրել են՝ վիրուսն է պատճառը, և այդ օսը պետք է վերադառնա իր երկիր, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա առևտուր է, քաղաքական հարց է, քանի որ եթե պատճառը վարակն է, ապա ինչու են թույլ տալիս, որ այս օսն իր մաքսակետից գա Հայաստան, ապա հետ գնա իր երկիր։ Նույն կերպ էլ Վրաստանն է ասում։ Մեզ ասում են՝ կարող եք գալ Վրաստանից գնել ցորեն, կամ գնաք Բաթումից գնեք ու հետ գաք, բայց երրորդ պետություն չենք կարող գնալ։ Ամեն օր լսում ենք, որ բեռնատարների համար Լարսը բաց է, բայց դա ուղղակի արտահայտություն է, քանի որ շարժ բացարձակ չկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստեփանյանի խոսքերով՝ այնպես չէ, որ այսօր Ռուսաստանից Հայաստան ցորեն չի ներկրվում։ Ներկրվում է, բայց այդ ներկրումը չեն իրականացնում հայերը, Հայաստանի սուբյեկտները, հայ բիզնեսմենները։ «Օրինակ՝ ես 60 մեքենա ունեմ ու ներկրում չեն կարողանում իրականացնել, բայց դա անում են օսերը և վրացիները։ Քաղաքական պատճառներ են։ Աժիոտաժը քաղաքական ու առևտրային է, այլ ոչ թե վիրուսը։ Բացի դրանից՝ ամբողջ աշխարհում գործը կանգնել է, և իրենք էլ էս բիզնեսում աշխատեցնում են իրենց տեխնիկան, իրենց աշխատուժն ու իրենց ցորենը։ Ստեղ ամեն ինչ թելադրում է ռուսը։ Իրենք եթե ուզենան, հենց առավոտ շուտ այդ հարցը կլուծեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ճգնաժամային իրավիճակում անհասկանալիորեն աճել են նաև բեռնափոխադրումների գները, քանի որ պահանջարկը մեծացել է։ «Այնպես չէ, որ այս իրավիճակում պարենային անվտանգությանը սպառնացող վտանգ կա, բայց խնդիր, այնուամենայնիվ, կա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում