Գյումրիում թոքաբորբից մահացած կնոջ վերաբերյալ նույնիսկ մինչև հիմա դատաբժկական փորձաքննության արդյունքը չի բացահայտվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերի, թե այդ կինը հնարավոր է՝ կոնորավիրուսով վարակված է եղել:
«Հիվանդի պատմությունն, ըստ էության, ուսումնասիրված է, ինքը նաև որքան գիտեմ սրտի հետ կապված խնդիր ունի, ինֆարկտային, թե լյարդի հետ, նաև թոքերի բորբոքումէ ունեցել: Այսինքն այս տեսանկյունից, նաև իրենց սոցիալական կապերը հաշվի առնելով, այնտեղ ռաիսկային բաղադրիչ չի եղել: Հիմա մենք սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, բայց հերթական տեղեկատվական բաղադրիչն էր, որը պետք է չլիներ, հատկապես, որ դրա համար լուրջ հիմքեր չկային»,-ասաց նա: